am
en

Մեր մասին

  • մեր մասին

    Մեր ընկերությունը հանդիսանում է Հայաստանում վերականգնվող էներգիայի մշակույթը տարածող կարևոր օղակներից մեկը...
  • մեր առաքելությունը

    Մեր հիմնական նպատակն է օգնել էներգասպառողներին՝ լինել անկախ էներգետիկ առումով, ստանալ և օգտագործել մաքուր էներգիա...
  • ինչու ընտրել մեզ

    Մենք առաջարկում ենք գին-որակ լավագույն հարաբերակցությունը, որն արդարացնում է բնակչի և գործարարի բոլոր ակնկալիքները...
իմանալ ավելին

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ

Այսօր պետությունը ստեղծել է բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կառուցել արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայան։ Անհրաժեշտ նախապայմաններն են հողատարածքի առկայությունը (էներգետիկ նշանակության), լիցենզիան և ֆինանսական ներդրումները։ Մանրամասն խորհրդատվություն ստանալու համար ԴԻՄԵ՛Ք ՄԵԶ։

Կապ մեզ հետ

Կարծիք մեր մասին

Պատիվ և հաճույք եմ ունեցել աշխատելու «GSS» ընկերության հետ, հիացած եմ մարդկային և պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով, որը վերաբերվում է բացառապես բոլոր աշխատակիցներին:

Գ. Ստամբոլցյան, «Ավանգարդ Մեդ» բժշ. կենտրոն

Շնորհակալություն «GSS»-ի թիմից համապատասխան որակի ապահովման համար: Համակարգը աշխատում է անխափան և ադյունավետ:

Հ. Մելիքյան, «Ատլանտա» լողավազան

Աշխատանքի կազմակերպումից և որակից անչափ գոհ եմ, ինչպես նաև մարդկային փոխհարաբերություններից:

Ս. Սնխչյան, «Բյուրեղ» արտադրամաս

Աշխատանքը շատ արագ և որակով կատարվեց։ «GSS»-ի աշխատակիցներն էլ շատ պատասխանատու գտնվեցին։ Շնորհակալություն։

Ա. Նազարյան, շին բազա Զովունիում, 35 կՎտ

«GSS» կազմակերպությանը, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, աշխատանքների պլանավորումը և կատարված աշխատանքների որակը 5 բալանի սանդղակով գնահատում եմ 5, իսկ աշխատանքների տևողությունը՝ 4:

Գ․ Թումանյան, 3․2 կՎտ ՖՎ բնակարանային համակարգ

Կազմակերպված, բանիմաց, խելացի, իրենց մասնագիտությանը խորությամբ տիրապետող երիտասարդներ են և ես խորհուրդ կտամ իմ շրջապատին, ովքեր կցանկանան ձեռք բերել արևային համակարգ, դիմել «GSS»-ին։

Ա․ Վարդանյան, 3․2 կՎտ ՖՎ բնակարանային համակարգ

Անչափ գոհ եմ կատարված աշխատանքից։ Բոլոր աշխատանքները կատարվել են իմ ներկայությամբ, շատ գոհ և շնորհակալ եմ։ Ես նորից կհամագործակցեմ «GSS» կազմակերպության հետ:

Մ․ Քեհեյան, 5.12 կՎտ ՖՎ բնակարանային համակարգ

Մենք շատ երախտապարտ ենք Ձեր կազմակերպությանը, տղաների կատարած աշխատանքի և մարդկային վերաբերմունքի համար:

Հ․ Հովհաննիսյան, 6.4 կՎտ ՖՎ բնակարանային համակարգ

Աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, աշխատանքների պլանավորումը և կատարված աշխատանքների որակը գնահատում եմ շատ բարձր։ Խորհուրդ եմ տալիս օգտվել «GSS» -ի ծառայություններից։

Ս․ Ներսիսյան, «ՎԱՐԴԱՍԱՐ» հյուրատուն, 5.3 կՎտ

Ուսումնասիրելով շուկան, ընտրեցի «GSS» ընկերությունը և համակարգի գործարկումից հետո արդեն տեսնում եմ, որ չեմ սխալվել: Տղաները տիրապետում են իրենց գործին, պրոֆեսիոնալ, բանիմաց և պատրաստակամ են: Շնորհակալ եմ, որ ունենք արդեն իսկ այդպիսի կայացած ոլորտ և սուբյեկտներ:

Վ. Սարգսյան, 5.12 կՎտ ՖՎ բնակարանային համակարգ

«GSS»-ից շատ գոհ եմ, մինչև տեղադրումը ստացել եմ բոլոր հարցերիս պատասխանները, իսկ համակարգի տեղադրումը կատարվել է ըստ պլանավորվածի և որակով: Ըստ իս «GSS»-ն ունի պրոֆեսիոնալ և պատասխանատու թիմ: Համակարգերն աշխատում են անխափան և արդյունավետ:

Վ. Նիկողոսյան, «ՀԱՏԻՍ» ռեստորանային համալիր, 34 կՎտ
իմանալ ավելին

Ծառայություններ

  • Հաճախորդների խորհրդատվություն ԵՎ սպասարկում

  • Ֆոտովոլտային կայանների նախագծում ԵՎ տեղադրում

  • Ջերմային համակարգերի տեղադրում ԵՎ սպասարկում

  • Ջեռուցման համակարգերի վաճառք

  • Անվտանգության համակարգերի կառուցում

  • Երաշխիքային ԵՎ հետերաշխիքային սպասարկում

իմանալ ավելին

Կապ մեզ հետ