am
en

Վարկային պայմաններ

22.03.2017

Վերջին օրենսդրական փոփոխությունները արևային համակարգի ձեռք բերումը դարձրել են հեշտ և հասանելի: Այս ոլորտին հատկացվող ֆինանսական հոսքերը կնպաստեն էլեկտրաէներգիայի ուղղությամբ կատարվող Ձեր ծախսերի զգալի կրճատմանը:

Որպեսզի Ձեր ամսական ֆինանսական պարտավորությունները չավելանան մինչև համակարգի հետգնման ժամկետը, մենք առաջարկում ենք օգտվել մեր գործընկեր` "ԱԳԲԱ Լիզինգ" ընկերության կողմից տրամադրվող “Գրին” լիզինգի մատչելի վարկային պայմաններից: "ԱԳԲԱ Լիզինգ" վարկային կազմակերպություն ՓԲԸ պաշտոնական կայք՝ www.acbaleasing.am :

Արժույթ՝ ՀՀ դրամ

Կանխավճար՝ 10%

Տարեկան տոկոսադրույք ՝ 10%

Սպասարկում՝ 0%

Մարման ժամկետ՝ մինչև 7 տարի

 

Վարկի մարման ժամկետի ավարտից հետո ավելի քան 18 տարի կօգտվեք արևային համակարգի անվճար, մաքուր և անվտանգ էներգիայից:

Լիզինգային վարկավորմամբ կարելի է ձեռք բերել կոմերցիոն և բնակարանային արևային համակարգեր, ինչպես նաև կառուցել արդյունաբերական նշանակության արևային կայաններ:

Համակարգի հետգնման ժամկետը, կախված մի շարք գործոններից, տատանվում է 5-10 տարիների միջակայքում:


 

*GSS ընկերության առաջնային նպատակն է ոլորտի զարգացումը հանրապետությունում մոտակա տարիներին, և պատրաստակամ է օգնել թե նախագծի մշակման և թե համակարգի տեղադրման ու սպասարկման հարցում:

*Ձեր էներգետիկ պահանջարկի նախնական հաշվարկման համար խնդրում ենք լրացնել արևային հաշվիչը:

*Կապվեք մեզ հետ կոնտակտային տվյալների միջոցով, և մենք կօգնենք Ձեզ կատարել հաշվարկ: