am
en

Մեր Պաշտոնական գործընկեր Solis Արեվային փոխակերպիչներ

16.02.2024

Ginlong (Solis)-ը հիմնադրվել է 2005 թվականին։ Ֆոտովոլտային փոխակերպիչների երրորդ խոշոր արտադրողն է աշխարհում, որպես բնակելի, կոմերցիոն, արտադրական սպառողների համար արևային և էներգիայի պահպանման լուծումների համաշխարհային մատակարար։ Solis ապրանքանիշի արևային փոխակերպիչների տեսականին օգտագործում է նորարարական լարային տեխնոլոգիա՝ ապահովելով ամենաբարձր հուսալիություն՝ հաստատված միջազգային խիստ հավաստագրերով:

Համատեղելով մատակարարման գլոբալ շղթան համաշխարհային մակարդակի R&D և արտադրական կարողությունների հետ՝ Solis փոխակերպիչները հարմարեցվում են յուրաքանչյուր տարածաշրջանային շուկայի համար՝ տեղական փորձագետների թիմերով, որոնք տրամադրում են բացառիկ ծառայություններ և աջակցություն: Համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ՝ Solis-ը նպատակ ունի արագացնել աշխարհի շարժումը դեպի ավելի կայուն ապագա:

ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

Solis-ը հարգված երրորդ կողմի անկախ ընկերություններից ստացել է համաշխարհային ճանաչման, որակի, ծառայության և արժեքի համար տասնյակ մրցանակներ։

Solis-ի արտադրանքի հիմնական էլեկտրական բաղադրիչների 100%-ը աշխարհահռչակ ապրանքանիշերից է։

  • 2010 թվականին Solis փոխակերպիչները դարձել են Ասիայում երկրորդը՝ համապատասխան որակի ստանդարտներին։
  • 2015 թվականին Solis փոխակերպիչը տեղադրվել է Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի վրա։
  • Դարձել է Մեծ Բրիտանիայում համար մեկ վաճառվող փոխակերպիչը։
  • Եվրոպայում մտել է  վաճառվող թոփ 12 փոխակերպիչների ցանկում։ Իսկ Չինաստանում թոփ 3 փոխակերպիչներ արտադրող ընկերությունների շարքում։
  • 2016-2022 թվականների Solis-ը EuPD Research-ի կոմից ճանաչվել է լավագույն բրենդ փոխակեպիչների արտադրության ոլորտում։
  • 2022 թվականաին ստացել է ազգային լաբարատորիայի սերտիֆիկացման CNAS որակավորում։
  • Ճանաչվել է երրորդը փոխակերպիչների մատակարար գլոբալ առաքումների շուկայում։ Իսկ Չինաստանում բեռնափոխադրումների ցուցակագրված ընկերությունների թվում ճանաչվել է փոխակերպիչների  երկրորդ մատակարար ընկերություն։
  • 2023 թվական․ 8 տարի շարունակ դասվել է լավագույն ՖՎ բրենդների շարքում ըստ EuPD հետազոտությունների։
  • Ըստ Forbes-ի ճանաչվել է Չինաստանի լավագույն 50 նորարարական ձեռնարկություններից մեկը։

- Ունի 800+ աշխատակիցներ R&D (հետազոտություն և զարգացում) ոլորտում։

- Արտադրական հզորությունը գերազանցում է 80 ԳՎտ-ը։

- Ունի 28 սպասարկման կենտրոններ և օֆիսներ ամբողջ աշխարհում, ներառյալ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան, Ավստրալիա, Մեքսիկա և այլն։

- Solis-ի համաշխարահային թիմը ունի 10 տարվա փորձ արդյունաբերության և տեղական ծառայություններ մատուցելու գործում։

- Ունի 0,6 կՎտ-ից մինչև արտադրական 350 կՎտ հզորությամբ փոխակերպիչներ։

 

Solis-ի առաքելությունն է․

“Մշակել տեխնոլոգիաներ, որոնք աշխարհը կհզորացնեն մաքուր էներգիայով”։