am
en

ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ ԱՃՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՈՒԺ

01.02.2024

Ինչպե՞ս արևային կայանների ստվերում աճող մշակաբույսերը կարող են բարելավել գյուղատնտեսությունը, նվազեցնել սննդի ծախսերը և կրճատել արտանետումների քանակը:

Եթե ապրել եք առանձնատանը վստահաբար նկատած կլինեք, որ որոշ բույսեր գտնվելով ստվերում ավելի փարթամ են, քան բաց երկնքի տակ գտնվող բույսերը։

Դա պայմանավորված է նրանով, որ շատ մշակաբույսեր կամ պարզապես խոտը իրականում ավելի լավ են աճում, եթե ունեն որոշակի պաշտպանվածություն արևից:

Հենց այս փաստն էլ գրավել է հետազոտողների ուշադրությունը, նրանք նպատակաուղղված ծրագրեր են կազմել՝ արևային վահանակների միջոցով մեծ ցանքատարածություններ ստվերելու ուղղությամբ:

Արևային վահանակների ստվերում բերք աճեցնելու այս գործելակերպը կոչվում է արևային գյուղատնտեսություն: Այն առաջինը կիրառել են Կանադայում:

Այս տեսակի գյուղատնտեսությունը կարող է օգնել մասնավոր օրինակով Կանադային, իսկ մասայական՝ աշխարհին սննդի և էներգիայի կարիքների բավարարմանը, ապագայում ջերմոցային գազերի արտանետումների և հանածո վառելիքից կախվածության նվազեցմանը։

ԵՐԲ ՍՏՎԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մշակաբույսերի բերքատվությունը մեծանում է, երբ մշակաբույսերը մասամբ արևային վահաանակների ստվերում են: Բերքատվության այս աճը հնարավոր է դառնում արևային վահանակների տակ ստեղծված միկրոկլիմայի շնորհիվ, արդյունքում նվազում է բույսերի ջրի սպառումը, նրանք պաշտպանվում են ավելորդ արևի ճառագայթներից, քամուց, կարկուտից և հողի էրոզիայից: Սա թույլ է տալիս ավելի շատ սննդամթերք արտադրել՝ բարձրացնելով նրանց բերքատվությունը, օգնել նվազեցնել սննդամթերքի գները, աճեցնել ստվերասեր սորտեր այն վայրերում, որտեղ արևի ճառագայթումը շատ է և ինչու ոչ որոշ չափով էլ մեծացնել կայանի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը։ Իսկ դաշտերում աշխատողների համար ստվերի առկայությունը նշանակալի առավելություն է։

Արևային գյուղատնտեսությունն այժմ դառնում է համաշխարհային միտում Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում։ Գյուղատնտեսական ձեռնարկությունները ակտիվորեն ընդլայնում են իրենց ֆերմաները ստանալով հանրային լայն աջակցություն։

Եվրոպայում արևային կայաններ են տեղադրվում տարբեր տեսակի մշակաբույսերի, այդ թվում պտղատու ծառերի վրա։ Իսկ Չինաստանում այս տեխնորոգիաները օգտագործում են անապատացման դեմ պայքարելու՝ նախկին անապատները կանաչապատելու համար:

ԱՄՆ գյուղական համայնքներում հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 81,8%-ն ավելի հավանական է, որ կաջակցի իրենց համայնքում արևային էներգիայի զարգացմանը, եթե այն ինտեգրվի գյուղատնտեսությանը: Գյուղաբնակներին ընդհանուր առմամբ դուր է գալիս գյուղատնտեսական աշխատատեղերի պահպանման, էներգիայի վաճառքից ստացվող եկամուտների ավելացման գաղափարը և այն, որ այն կարող է դառնալ եկամտի մշտական ​​աղբյուր։

Այսպիսի լուծումների շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել պետության համար կարևոր նշանակություն ունեցող տնտեսության երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունը և էներգետիկան։ Խնայել տարածքներ՝ օգտագործելով գյուղնշանակության հողատարածքները երկակի նշանակությամբ, կամ էլ հակառակը էներգետիկ նշանակության հողատարածքները նաև գյուղատնտեսության համար։