am
en

Քաղաքային օազիսներ՝ տանիքին այգու և արևային համակարգի համադրությամբ

29.02.2024

Պատկերացրեք դուք Վիեննայի տանիքներից մեկում եք: Տաք օր է, ձեր կողքին ուսանողները աշխատում և շփվում են հարմարավետության մեջ՝ արևային վահանակների և բազմաթիվ բույսերի ստվերում: Հեքիաթից կտրված պատկերնե՞ր են։ Գուցե, բայց ոչ այս անգամ։

Սա Վիեննայի University of Natural Resources and Life Sciences (BOKU) համալասարանի ցուցադրական նախագիծն է՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է կանաչ տանիքը համադրել արևային վահանակների հետ՝ պահպանելով այգու զգացողությունը:

Արևային վահանակները այգուց 2մ բարձրության վրա կախված են ամառանոցի վրա: Կիսաթափանցիկ վահանակները թույլ են տալիս որ լույսը թափանցի ներքև՝ բույսերին, միաժամանակ ստվեր ապահովելով ներքևում նստած մարդկանց համար:

Նման այգիները արժեքավոր են այն քաղաքներում, որտեղ խիտ բնակեցված են բարձրահարկ բազմաբնակարան շինություններով։ Նախագիծը ունի նյութերի մի քանի շերտեր, որոնք ապահովում են հողի և բուսականության ջրահեռացումը, աճը: Առավելությունները բազմաթիվ են. դրանք կարող են սառեցնել տանիքի մակերեսները, պահպանել անձրևաջրերը, գրավել տարբեր տեսակի կենդանիների՝ ստեղծելով ավելի հաճելի մթնոլորտ:

Որոշ այգիներ հասանելի են զբոսանքներ իրականացնելու համար, իսկ արևային վահանակները կախված են այգու վերևում: Այլ դեպքերում, վահանակները գտնվում են ցածր կամ նույնիսկ գետնի մակարդակի վրա:

Հաշվի առնելով վերականգնվող էներգիայի պահանջարկը նկատում ենք, որ այգին և արևային վահանակները հիանալի լրացնում են միմյանց:

Սառեցման էֆեկտը կարող է բարելավել ֆոտովոլտային (PV) տեխնոլոգիայի աշխատանքը: Իսկ հողը կամ այլ տնկման հիմքը կարող է ծանրություն ապահովել վահանակների ամրացման համար:

Բայց այս կենսաարևային տանիքները բախվում են նաև բազմաթիվ տեխնիկական մարտահրավերների: Օրինակ բույսերը կարող են չափազանց բարձրանալ և շատ ստվեր գցել արևային վահանակների վրա և ազդել նրանց արդյունավետ աշխատանքի վրա: Կամ էլ ընդհակառակը, վահանակները կարող են սահմանափակել արևի կամ անձրևի մուտքը բույսեր: Ինչն էլ խնդրի առաջ է կանգնեցնում։

Սակայն դիզայներներն աշխատում են այդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: Լուծումները տարբեր են՝ անհատականացված։ Օրինակ՝ սպասարկման խնդիրները լուծելու համար արևային վահանակները չպետք է տեղադրվեն իրար մոտ, որ տեխնիկները կարողանան հասնել մնացած վահանակներին ևս: Բուսականությունը կառավարելի պահելու համար կարող են ընտրել համեմատաբար դիմացկուն, խնամք համեմատաբար քիչ պահանջող բույսեր։

Մեկ տարվա ընթացքում նման դիզայնով 60 քառակուսի մետր արևային  վահանակները կարող են արտադրել գրեթե այնքան էներգիա, որքան միջին տնային տնտեսությունը սպառում է: Դե իսկ այգին համալսարանին մատակարարում է խոտաբույսեր և բանջարեղեն։

Նման ոճի կառույցները շատ տարածված չեն՝ հաշվի առնելով պահանջվող լրացուցիչ տեղադրումը, սպասարկումը և պլանավորումը: Օրինակ, մասամբ թափանցիկ արևային վահանակները, որոնք օգտագործում են անվտանգության ապակիներ, կարող են երկու անգամ ավելի թանկ լինել, քան սովորական արևային վահանակները:

Ավելի պարզ նախագծով արևային կանաչ տանիքներ այժմ կարելի է գտնել շատ երկրներում։ Առաջատարներն են Մեծ Բրիտանիան, Ավստրիան և Շվեյցարիան։ 

Քչերն ունեն նման նախագծերի փորձ, ինչի արդյունքում փորձում են այն կառուցել, բայց սխալներով, որը չի տալիս այն արդյունավետությունը ինչի համար նախատեսված էր։ 

Ընդհանուր սխալը կանաչ տանիքի վրա սովորական ֆոտովոլտային համակարգեր տեղադրելն է առանց համապատասխան հիմքի, հեռավորություն հաշվի առնելու (բույսերի և վահանակների միջև), որպեսզի բույսերը զարգանան:

Շատերին է դուր գալիս արևային կանաչ տանիքի գաղափարը, բայց ի վերջո նրանք ընտրում են միայն արևային համակարգով  տանիք կամ կանաչ տանիք առանց համակարգի, երբ հասկանում են, թե որքան նրբություններ ունի նման համադրությունը: 

Ճիշտ է նախագիծը ամենահասանելիներից չէ և գուցե ամեն շենքի տանիքին անյդպես էլ չտեսնենք, բայց քաղաքի շոգ, կպչուն, փոքր-ինչ մռայլ օրերին, այս քաղաքային օազիսներից շատերը կլինեն ոչ միայն ուղիղ իմաստով, այլև փոխաբերական էներգիայի աղբյուր։


Աղբյուր՝ Urban oases combine roof gardens and solar panels - BBC News