am
en

Շահավետ է ձեռք բերել այսօր

18.06.2017

Արևային պանելների գներն այժմ աննախադեպ ցածր են:

2008 թ-ի համեմատ արևային պանելների գինը նվազել է 80%-ով, իսկ 1977 թ-ի համեմատ՝ ավելի քան 100 անգամ: Մեզ հնարավորություն է ընձեռված ձեռք բերել արևային համակարգ բավական մատչելի գնով: 

Համակարգի ձեռքբերումն այսօր արդարացված է և մատչելի: 

Արևային պանելներն ունեն 25 տարվա արտադրողականության երաշխիք և համակարգի հետգնման ժամկետը, կախված մի շարք գործոններից, տատանվում է 5-10 տարիների միջակայքում: Հետգնման ժամկետի ավարտին նվազագույնը 15 տարի կօգտվեք արևային համակարգի անվճար, մաքուր և անվտանգ էներգիայից:

Վարկի տրամադրման հնարավորություն:

Վերջին օրենսդրական փոփոխությունները արևային համակարգի ձեռքբերումը դարձրել են հեշտ և հասանելի: Այս ոլորտին հատկացվող ֆինանսական հոսքերը կնպաստեն էլեկտրաէներգիայի ուղղությամբ կատարվող Ձեր ծախսերի զգալի կրճատմանը:

 

Համակարգի օգտագործումը հեշտ է և պարզ: 

Ձեր տան, կազմակերպության, շինության կտուրին կամ հարակից տարածքում համակարգի տեղադրումից հետո դրան անընդհատ հետևելու կարիք չի լինի: Օգտագործման հեշտությունը պայմանավորված է նաև համակարգի ավտոմատացված աշխատանքով: Իսկ երաշխիքային սպասարկումը մեր մասնագետների կողմից կտրամադրվի անվճար:

 

*GSS ընկերության առաջնային նպատակն է ոլորտի զարգացումը հանրապետությունում մոտակա տարիներին, և պատրաստակամ է օգնել թե նախագծի մշակման և թե համակարգի տեղադրման ու սպասարկման հարցում:

*Ձեր էներգետիկ պահանջարկի նախնական հաշվարկման համար խնդրում ենք լրացնել արևային հաշվիչը:

*Կապվեք մեզ հետ կոնտակտային տվյալների միջոցով, և մենք կօգնենք Ձեզ կատարել հաշվարկ: