Հաճախորդների Սպասարկման Մասնագետ
25.02.2026
"GSS" Ինժեներական Ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է Հաճախորդների սպասարկման մասնագետներ, ովքեր կմիանան մեր ակտիվ և երիտասարդ թիմին։
Որպես Հաճախորդների սպասարկման մասնագետ, դուք կլինեք մեր ընկերության ձայնը՝ աջակցելով հաճախորդներին և ներկայացնելով նրանց նորարարական արևային էներգիայի լուծումները։
Ձեր հիմնական պարտականությունները.
- Զանգերի իրականացում (մուտքային, ելքային)
- Աշխատանք բազայի հետ
- Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն և համապատասխան լուծումների առաջարկ
- Ապրանքների և ծառայությունների ներկայացում հեռախոսազանգերի միջոցով
- Դիմումների փոխանցում համապատասխան բաժիններ
- Սոցցանցերի նամակագրության վարում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Գրագետ և պրոֆեսիոնալ հաղորդակցման հմտություններ
- Մաթեմատիկական տարրական գիտելիքներ
- Հաղորդակցման, թիմային աշխատանքի և արագ կողմնորոշվելու կարողություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- MS Office ծրագրերի իմացություն (Word, Excel, PowerPoint)
- Օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) դիտարկվում է որպես առավելություն
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10:00 - 18:00 | 6 օրյա գրաֆիկ (ամբողջ դրույք)
- Ուսուցում / ադապտացիա (վարձատրվող)
- Հիմնական աշխատավարձ՝ ֆիքսված + տոկոս
- Աճ՝ կրթություն, կարիերայի արագ առաջխաղացում
- Մթնոլորտ՝ երիտասարդ թիմ, անմիջական, առողջ միջավայր
Առաջին քայլը քոնն է
Ուղարկեք Ձեր CV-ն էլ․ հասցեով՝ [email protected], թեմայի տողում նշելով “Հաճախորդների սպասարկման մասնագետ”։
“GSS”-ը կարևորում է նորարարությունը և խրախուսում է իր աշխատակիցների մասնագիտական աճը։
Միացի՛ր մեր թիմին և դարձի՛ր մեր հաջորդ հաջողության պատմությունը։