am
en

Մարքեթինգի Մասնագետ

16.02.2026

"GSS" Ինժեներական Ընկերությունը փնտրում է Մարքեթինգի մասնագետ, ով կմիանա թիմին՝ զարգացնելու բրենդը թվային հարթակներում, վարելու մարքեթինգային արշավներ ու ապահովելու շուկայում կայուն ներկայություն։

Մենք փնտրում ենք ստեղծարար մտածողություն ունեցող մասնագետ, ով գիտի՝ ինչպես հասնել թիրախին և վաճառել այն։

Ինչով եք զբաղվելու

  • Մարքեթինգային ռազմավարության մշակմամբ և իրականացմամբ
  • Վեբկայքի և սոցիալական մեդիա հարթակների կառավարմամբ
  • Գովազդային արշավների նախագծմամբ, թիրախավորմամբ և վերլուծությամբ
  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրությամբ
  • Վաճառքի թիմի հետ սերտ համագործակցությամբ և նոր հնարավորությունների բացահայտմամբ

 

Ի՞նչ ենք փնտրում

  • Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, մեդիա կամ հարակից ոլորտ)
  • Փորձ տվյալ ոլորտում (2–5 տարի)
  • Կրեատիվ, վերլուծական և նախաձեռնող մտածողություն
  • ՏՏ և մարքեթինգային գործիքների իմացություն (MS Office, գաջեթներ, SMM, գովազդային համակարգեր)
  • Հայերեն և ռուսերեն՝ գերազանց, անգլերեն՝ սահուն հաղորդակցում

Ինչ ենք առաջարկում

  • Աշխատանք ոլորտում կայացած ընկերությունում
  • Աճի և զարգացման հնարավորություն
  • Թիմ, որտեղ քո գաղափարները կարևոր են
  • Բովանդակալից ու ստեղծագործ միջավայր

 

Առաջին քայլը Ձերն է!
Ուղարկեք Ձեր CV-ն էլ․ հասցեով՝ [email protected], թեմայի տողում նշելով "Մարքեթինգի մասնագետ"։

 

GSS-ն արժեքավորում է նորարարությունը և նպաստում է աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը:

Միացե՛ք մեր թիմին ու դարձե՛ք մեր հաջորդ հաջողության պատմությունը։