Հաճախ տրվող հարցեր
Անվճար խորհրդատվություն ստանալու համար
Կապ մեզ հետ-
Ինչու՞ տեղադրել արևային կայան:
Հաճախ եք լսում «տեղադրե՛ք արևային կայան հե՛նց հիմա» և նմանատիպ կոչերը, բայց այդպես էլ չեք հասկացել, թե ինչու՞:
Մենք ամփոփել ենք կարևոր պատճատները, թե ինչո՞ւ պետք է հենց հիմա տեղադրեք արևային կայան`
- Ծախսերի խնայողություն
- Սեփական մաքուր և վերականգնվող էներգիա
- Բնապահպանական առավելություններ
- Երկարաժամկետ ներդրում տասնամյակների համար
- Պետական ֆինանսական աջակցության ծրագրեր
- Գույքի արժեքի գնահատման բարձրացում
Այսպիսով հիմա տեղադրելով արևային կայան՝ դուք կարող եք քաղել արևային էներգիայի ֆինանսական, բնապահպանական և հասարակական օգուտները՝ միաժամանակ նպաստելով ավելի կայուն ապագայի կայացմանը:
-
Ինչպե՞ս պատկերացնել՝ ինչ հզորությամբ արևային կայան է ինձ անհրաժեշտ:
Շուկայի շահավետ և գրավիչ առաջարկներն հաշվի առնելուց առաջ, նախ պետք է իմանալ, թե ինչ հզորությամբ արևային կայան է Ձեզ համապատասխանում իրականում:
Արևային համակարգի դրվածքային հզորությունը որոշելիս հիմք ենք ընդունում էլեկտրաէներգիայի միջին ամսական կամ տարեկան սպառումը:
Հաշվի ենք առնում նաև այն տարածաշրջանը, որտեղ նախատեսվում է տեղադրել արևային կայանը:
Օգտվելով մեր արևային հաշվիչից վայրկյանների ընթացքում կարող եք հաշվել Ձեր ապագա արևային կայանի հզորությունը:
-
Արդյո՞ք հաշվի է առնվում շինության մակերեսը արևային համակարգի հզորությունը որոշելիս:
Արևային համակարգի հզորությունը որոշելիս շինության մեծությունը ելակետային տվյալ չի հանդիսանում, քանի որ նույն մակերեսի վրա կարող է միացված լինել 2 լամպ կամ 5 սառնարան:
Հետևություն` առաջնային և անփոխարինելի տվյալը դա Ձեր հոսանքի միջին ծախսն է, որը դուրս է «դե միջին ընտանիքներին 3 կՎտ կայանը բավական է» կամ «5 կՎտ տեղադրեք՝ քիչ չլինի» կարծրատիպերից:
Հ.Գ. Ընտանիքի անդամների քանակով ևս հնարավոր չէ որոշել, թե ինչ հզորությամբ արևային կայան է Ձեզ անհրաժեշտ :D
-
Ինչո՞ւ հաճախորդի «ի՞նչ արժե» հարցին այդ պահին հնարավոր չէ տալ հստակ և վերջնական պատասխան։
Արևային համակարգ․ համակարգ բառը արդեն իսկ հուշում է, որ այն կազմված է մի քանի բաղադրիչներից։ Բացի մեզ հայտնիներից՝
- արևային մոդուլներ
- փոխակերպիչ
- հողանցման կոնտուր
համակարգը կարող է ներառել նաև
- անվտանգության սարքեր
- կոնստրուկցիա
- օնլայն մոնիտորինգի համակարգ
- լարանցում, մալուխալարեր
- հավելյալ ամրացումներ
- հետագա սպասարկում
դրանց առկայությունը կամ բացակայությունը ուղակիորեն ազդում է գնագոյացման վրա։
Իսկ ամենակարևորը, որը կարող է ազդել գնագոյացման վրա որակային տարբերություն է։ Շուկայի առաջարկները բազմազան են, որակային և գնային տարբերությունները նույնպես։
Բացի բոլորիս հայտնի 25 տարվա աշխատանքի երաշխիքից, կան նաև արտադրողականության, մեխանիկական սպասարկման երաշխիքներ, որոնք էլ հանդիսանում են որակի հիմանական ցուցանիշներ։
Դա է պատճառը, որ հնարավոր չէ տալ վերջնական պատասխան, առանց տարբերակների քննարկման։
-
Եթե տեղադրել եմ օրինակ 3 կՎտ դրվածքային հզորությամբ համակարգ, կարո՞ղ եմ օգտագործել օրինակ 9 կՎտ թողարկային հզորությամբ էլ. սարքավորում:
Այո՛, կարող եք, քանի որ կայանի դրվածքային հզորությունը չի սահմանափակում ձեզ: Ցանցային արևային համակարգը աշխատում է ցանցին զուգահեռ և սպառիչների հզորությունը կախված չէ արևային համակարգի դրվածքային հզորությունից: Դուք շարունակելու եք օգտվել էլեկտրականությունից անյպես, ինչպես օգտվել էիք նախքան կայանի տեղադրումը:
-
Ի՞նչ պարտականություններ կունենամ արևային համակարգ տեղադրելուց հետո:
Արևային համակարգ տեղադրելուց հետո հավելյալ պարտականություններ, պարտավորություններ կամ խնդիրներ չեն առաջանալու: Դուք շարունակելու եք նույն կերպ օգտվել էլեկտրականությունից, միայն մեկ տարբերությամբ՝ այն լինելու է այլևս ԱՆՎՃԱՐ:
Դուք ունենալու եք հնարավորություն ամեն պահի ստուգել կայանի աշխատանքը, արտադրությունը և հնարավոր, բայց ոչ հավանական խնդրի դեպքում, տեղեկացնեք ու ստանաք արագ արձագանք և լուծում:
-
Եթե ունեմ արևային կայան, ցանցում անջատումներ լինելու դեպքում ես կունենամ հոսանք, թե՝ ոչ:
Եթե Ձեզ մոտ տեղադրված է ցանցային արևային համակարգ, ապա ցանցում հոսանքի անջատումների դեպքում դուք նույնպես հոսանք չեք ունենալու: Քանի որ դուք կապված եք ցանցին՝ տալիս և ստանում եք հոսանք՝ փոխհոսքերի օրենքով:
Գլխավոր և առաջնային պատճառը անվտանգությունն է:
Լիովին անկախանալու համար անհրաժեշտ է դնել կուտակիչներ. անջատումների դեպքում դուք կսկսեք օգտվել արդեն իսկ կուտակված էներգիայից:
-
Ես տեղադրել եմ 5 կՎտ արևային համակարգ, սակայն ոչ մի տեղ չեմ տեսնում ժամում 5 կՎտ արտադրություն, արդյո՞ք դա էդպես պետք է լինի:
Եթե տեղադրել եք 5 կվտ դրվածքային հզորությամբ արևային համակարգը, դուք, ըստ տարածաշրջանի, ունենալու եք 6500- 8000 կՎտ/ժ տարեկան արտադրություն, սակայն ժամում 5 կվտ արտադություն ակնկալելը հեռու է իրականությունից:
Արևային կայանի 5 կՎտ հզորությունը դրվածքային է՝ արևային վահանակների գումարային հզորությունն է, որը համապատասխանում է 5000 Վատտ-ի: Իսկ արևային համակարգի արտադրության քանակի ճշտությունը կարող եք դիտարկել ամսական կամ տարեկան կտրվածքով:
-
Կարո՞ղ եմ իմ արևային կայանի հզորությունը տարիներ կամ ամիսներ անց ավելացնել:
Հաճախ հաճախորդները ձգտում են տեղադրել իրենց ծախսից զգալիորեն մեծ հզորությամբ կայան, մտածելով, որ հետագայում ծախսը ավելացնելու դեպքում կայանը չի բավականացնի:
Սկզբնապես տեղադրելով ներկայիս ծախսին համապատասխան հզորությամբ կայան՝ ունեք հնարավորություն ծախսի ավելանալուն պես հաշվարկել և նախաձեռնել նաև կայանի ավելացումը:
Այս տարբերակը ունի իր առավելությունները՝
- չեք ունենա ֆինանսական բեռ և ծանրաբեռնվածություն
- ավելացվելիք կայանը կունենա այդ պահից գործող նոր երաշխիքներ
- եթե նախատեսված ծախսը չավելանա, ստիպված չեք լինի ավելցուկը ցերեկային սակագնի կես գնով վաճառել: Դե իսկ կայանի հզորությունը պակասեցնել հնարավոր չէ:
Այսպիսով այս տարբերակը ավելի նախընտրելի է՝ ձեր իսկ շահը գերակա համարելով:
-
Արդյո՞ք հնարավոր է տան ջեռուցումը ապահովել արևային էներգիայով։
Արևային ֆոտովոլտային կայանը ձեզ ապահովում է էլեկտրականությամբ, որը կարող եք օգտագործել ձեր սարքերի մշտական աշխատանքի համար, այնպես, ինչպես օգվտում էիք նախքան կայանի տեղադրումը։
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ էլելտրականությամբ ջեռուցելու համար
- նախ պետք է հասկանալ, թե ինչ սարքով եք նախատեսում ջեռուցումը կազմակերպել․ դա կարող է լինել էլեկտրական կաթսա, կոնվեկտոր, էլեկտրական տաքացուցիչ և այլն
- այնուհետև տան ջեռուցվող մակերեսի հետ զուգադրելով հաշվակվում է ավելացվող հնարավոր ծախսը և դրան համապատասխան արևային կայանի հզորությունը։
Այսպիսով, այո՛, արևային կայանով հնարավոր է կազմակերպել ջեռուցումը, և զրոյացնել ծախսը։
-
Արդյո՞ք գիշերային ժամերին ես օգտագործում եմ իմ համակարգի արտադրած էներգիան:
Ինչպես գիտենք, արևային համակարգը արտադրում է էլեկտրաէներգիա լույսի առկայության պայմաններում, իսկ գիշերը չկա փաստացի արտադրություն։ Այս դեպքում, եթե ձեր համակարգը ցանցային է (առանց մարտկոցների), օրվա ընթացքում արտադրված ավելցուկային էներգիան կուտակվում է ՀԷՑ-ում և գիշերային ժամերին (ժամը 23:00-ից հետո) դուք օգտագործում եք ձեր իսկ կուտակած էլեկտրաէներգիան (եթե ունենք կուտակած) կամ վերցնում եք ՀԷՑ-ից, որը հաշվարկվում է գիշերային սակագնով։
Այդպիսով, գիշերային ժամերին դուք ևս ունենում եք ԱՆՎՃԱՐ էլեկտրաէներգիա՝ անկախ նրանից, արևը շողում է երկնքում, թե ոչ։
-
Եթե ես ունեմ արդեն տեղադրած կայան, կարո՞ղ եմ այն ավելացնել Ձեր կազմակերպությունից:
Շատերի մոտ շփոթություն է առաջանում այս հարցի շուրջ, հնարավոր է արդյոք ավելացնել կայանի հզորությունը մեր կազմակերպությունից, եթե ի սկզբանե տեղադրել են այլ կազմակերպությունից:
Այո հնարավոր է, քանի որ մենք ավելացվող հզորությանը համապատասխան տեղադրում ենք փոխակերպիչ և անվտանգության համակարգեր, և երաշխավորում ենք մեր կայանի աշխատանքը, որը զուգահեռաբար աշխատելու է ձեր կայանի հետ:
Իսկ արտադրության թվերին կարող եք հետևել մոնիթորինգի հատուկ ծրագրով:
-
Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի արևային կայան ունենալու համար:
“GSS”-ի հետ համագործակցության շրջանակներում և՛ խոհրդատվությունը, և՛ ֆինանսավորման տարբերակների մշակումը, և՛ կայանի կառուցումն ու տեխնիկական այլ աշխատանքներ կատարվում են առավելագույն կարճ ժամկետներում։
Մեզ` որպես մատակարար ընտրելուց հետո, ֆինանսավորումը կազմակերպվում է րոպեների կամ ժամերի ընթացքում։ Այնուհետև կախված կՎտ-ից (օրինակ 2-15 կՎտ) աշխատանքները կարող են տևել 1-5 օր։
Այսպիսով կայանը կարող եք ձեռք բերել օրերի ընթացքում և փոխարենը վայելել 25+ տարիներ։
-
Ի՞նչպես եմ հետևելու կայանի արտադրության թվերին։
Դուք հատուկ ծրագրի միջոցով կկարողանաք մոնիտորինգ իրականացնել` հետևելով կայանի օրական, ամսական կամ տարեկան արտադրությանը։ Դրանից զատ, ձեզ մոտ տեղադրվելու է ՀԷՑ-ի կողմից երկկողմանի հաշվիչ , որով կկարողանաք հետևել, թե արտադրած էլեկտրաէներգիայից որքան եք փոխանցել և որքանը վերցրել ։
Հ.Գ. ՀԷՑ-ի հետ փոխհարաբերությունները ամրագրված են ՀՀ փոխհոսքերի օրենքով։
-
Ինչո՞ւ գիշերային ժամերին չեմ օգտագործում իմ ցերեկային ժամերին կուտակած էլեկտրաէներգիան, այլ վերցնում եմ ցանցից:
Քանի որ գիշերային և ցերեկային սակագները տարբեր են, ուստի արևային համակարգի արտադրած թանկ էլեկտրաէներգիան, օրենքից ելնելով, ամսական կտրվածքով չի փոխանակվում գիշերային էժան էլեկտրաէներգիայի հետ՝ ի շահ սպառողի:
2021 թվական (ցերեկային սակագին՝ 47,98 դրամ, գիշերային սակագին՝ 37,98 դրամ)
2022 թվական (ցերեկային սակագին՝ 53.48 դրամ, գիշերային սակագին՝ 48.8 դրամ)
-
Եթե ես տանը չեմ և էլեկտրաէներգիա չեմ օգտագործում, ի՞նչ է լինում համակարգի արտադրած էլեկտրաէներգիայի հետ:
Ամառային հանգստի մեկնելիս շատերի մոտ է առաջանում այս հարցը, շտապենք ուրախացնել և տեղեկացնել:
Այն ժամանակ, երբ տանը չեք և որոշակի ժամանակով բացակայում եք տանից , օր.՝ գնացել եք հանգստանալու, արտադրված էլեկտրաէներգիան ֆիքսվում է ձեր ռևերսային հաշվիչի վրա, որը դուք կարող եք օգտագործել հետագա օրերի և ամիսերի ընթացքում:
-
Արդյո՞ք իմ արևային համակարգը իր շահագործման ամբողջ ընթացքում արտադրելու է նույն քանակությամբ էլեկտրաէներգիա:
Ինչպես ցանկացած սարքավորում, այն էլ արտադրող, արևային համակարգը նույնպես մաշվում է շահագործման ընթացքում ինչպես արտաքին գործոնների, այնպես էլ ներքին գործընթացների ազդեցության տակ:
Կատարողականը նվազում է: Բոլոր արևային վահանակները, անկախ բջիջների տեսակից, որակից և կարգից, ժամանակի ընթացքում քայքայվում են:
Սա նշանակում է, որ նրանք սկսում են ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել նույն քանակությամբ արևի լույսից, նույն պայմաններում: Սակայն մաշվածության արագությունը և քանակը անմիջապես կախված է վահանակի որակից:
Արևային վահանակների դեգրադացիայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ կայքում ՝ այստեղ
-
Եթե ես պատրաստ չեմ ֆինանսական մեծ ներդրումների, արդյո՞ք հասանելի է ինձ համար արևային համակարգը:
Այո՛, այսօր արևային համակարգերը ավելի քանի հասանելի են, քանի որ վերականգնվող էներգիայի ոլորտը արագ զարգանում է Հայաստանում և կան տարբեր մատչելի ֆինանսավորման միջոցներ, որոնց շրջանակներում հնարավոր է ձեռք բերել արևային համակարգ՝ արժեքի 0-20% ներդրումով:
Ֆինանսավորումների շնորհիվ, ձեր ամենամսյա կոմունալ վճարումը, կվերածվի ներդրման և դուք առանց ֆինանսական ցնցումների կսկսեք խնայել:
-
Իմ տանիքի ծածկը ազբեստից է, դա կարո՞ղ է խանգարել արևային կայանի տեղադրմանը։
Հայաստանում տանիքային ծածկերի ճնշող մեծամասնությունը ազբեստից են, ինչը չի խոչընդոտում՝ նոր արևային կայաններ կառուցելուն։
Մեր տեխնիկական անձնակազմը կատարում է համապատասխան զննություն, գնահատում է տանիքի ապահովության աստիճանը, իսկ անհրաժեշտության դեպքում տալիս է հավելյալ ամրություն՝ կոնստրուկցիայի տեսքով։
-
Արդյո՞ք ապառիկ տարբերակով արևային համակարգ ձեռք բերելուց հետո չեմ վճարելու կրկնակի:
Արևային համակարգի ձեռքբերումը կրկնակի ֆինանսական բեռ չի առաջացնում: Էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարվող գումարը կխնայեք և փոխարենը կուղղեք արևային համակարգի ապառիկի մարմանը:
Այս պահին արևային համակարգ տեղադրելու համար կա պետական սուբսիդավորում սկսած 0% տոկոսադրույքից, որը առավել շահավետ և գրավիչ է դարձնում կայանի ձեռքբերումը:
-
Համակարգի կառուցման համար արդյո՞ք անհրաժեշտ է կոնստրուկցիա:
Կոնստրուկցիան կառուցվում է արևային համակարգի առավելագույն արդյունավետություն ստանալու համար:
Եթե ձեր տանիքը չունի բարենպաստ դիրք և թեքություն, ապա մետաղական կոնստրուկցիայի միջոցով մասնագետները կստանան համապատասխան թեքություն, տարվա բոլոր եղանակներին արդյունավետ արտադրողականություն ապահովելու համար։
Եթե նույնիսկ տանիքը ունի համապատասխան տեղադիրք միևնույն է ցանկալի է կառուցել կոնստրուկցիա՝ հովացումն ապահովելու համար։
Հ.Գ. Մեր տեխնիկական մասագետները կառուցել են կոնստրուկցիա նոր մեթոդով՝ առանց զոդման։
-
Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ հողանցման բացակայության դեպքում:
Ահա, թե ինչ է լինում անվտանգային մինիմալ պայմանները չապահովելու դեպքում. վթարների, տեխնիկայի սխալ շահագործման և կայծակահարման ժամանակ առաջացած գերլարումներն ու հոսանքները կդառնան էլեկտրական սարքվորումների և տեխնիկայի խափանման, այրման և հրդեհային իրավիճակների առաջացման պատճառ:
Հողանցման կոնտուրը ապահովում է ոչ միայն մեծ կՎտ էներգիա փոխակերպող արևային համակարգի անխափան և անվտանգ աշխատանքը, այլև Ձեր ողջ էլ. սարքավորումների:
Այն կատարում է նաև կարգավորող դեր, երբ բաշխիչ ցանցի և սպառիչների շղթայում, տեղի է ունենում արժեքի ակնթարթային փոփոխություն, կամ մոտակայքում աշխատող սարքավորումներից բխող էլեկտրամագնիսական ազդակներից գալիս է մեծ լարում, այն հողանցվում է և պաշտպանում նման խոչընդոտներից:
-
Բացի վահանակներից և փոխակերպիչից, ի՞նչ այլ բաղադրիչներ են մտնում արևային համակարգի մեջ:
Բացի բոլորիս հայտնի վահանակներից և փոխակերպիչից, բարձր որակի արևային համակարգի մաս են կազմում նաև հողանցումը և անվտանգության էլեկտրական սարքավորումները՝ ԻԳԼՊ-ներ (իմպուլսային գերլարման պարպիչներ), հաստատուն և փոփոխական հոսանքի անջատիչներ (AC/DC), ապահովիչներ և այլն:
Պաշտպանիչ հողանցման շնորհիվ ապահովում ենք մարդկանց, էլեկտրական սարքվորումների և տեխնիկայի պաշտպանությունը գեր լարումներից և հոսանքներից, որոնք կարող են առաջանալ վթարների, տեխնիկայի սխալ շահագործման և կայծակահարման ժամանակ:
Իսկ ԻԳԼՊ-ն նախտեսված է պաշտպանել էլեկտրասարքավորումները գծի/ցանցի ցանկացած հատվածում կուտակված լիցքից:
ԻԳԼՊ-ի դեպքում, հողանցումը պարտադիր է, քանի որ հենց հողանցումով է իրականացվում լիցքերի պարպումը՝ կանխարգելելով պաշտպանվող սարքավորումների համար թույլատրելի արժեքից բարձր լիցքի առաջացումը գծի/ցանցի վրա:
Այս սարքավորումները միլիվայրկյանների ընթացքում կանջատեն հոսանքը վթարային իրավիճակներում։
-
Ե՞րբ է անհրաժեշտ կառուցել շանթապաշտպան համակարգ:
Շանթապաշտպան համակարգը անհրաժեշտ է կայծակը դիտարկվող շինությունից շեղելու և հողանցման միջոցով պարպելու համար: Օրինակ՝ այստեղ:
Առանձին դեպքերում արևային համակարգի հետ նույնպես կառուցվում է շանթապաշտպանության համակարգ՝ կախված համակարգի առանձնահատկություններից և տեղանքից: