am
en

Արևային վահանակների դեգրադացիա, ինչո՞ւ և ինչպե՞ս է տեղի ունենում և Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԴԱ ՆՈՐՄԱԼ ՉԷ

08.10.2022

Արևային համակարգի վահանակները մաշվում, դեգրադանում են շահագործման ընթացքում ինչպես արտաքին գործոնների, այնպես էլ ներքին գործընթացների ազդեցության տակ: Բոլոր արևային վահանակները, անկախ բջիջների տեսակից, որակից և կարգից, ժամանակի ընթացքում քայքայվում են: Սա նշանակում է, որ նրանք սկսում են ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել նույն քանակությամբ արևի լույսից, նույն պայմաններում: 

*Դեգրադացիան ժամանակի ընթացքում տեղադրման պայմանների վատթարացման, որակի աստիճանական անկման, արտաքին ազդեցությունների և ժամանակի հետևանքով քայքայման գործընթացն է: 

Վահանակի որակի կորուստը, առաջին հերթին, դրա կատարողականի նվազումն է: 

 

 

 

ԱՐԵՒԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ 

Արևային վահանակների մաշվածությունը տեղի է ունենում միշտ: Արտադրող կազմակերպությունների տրամադրած երաշխիքները և շահագործման փորձը, ցույց են տվել, որ վահանակների աշխատանքի ժամկետը 25-30 և նույնիսկ ավել տարի է: 

Կախված վահանակների տեսակից լինում են՝ 

  • Միաբյուրեղ վահանակներ, որոնք սովորաբար աշխատում են 30-35 և ավել տարիներ
  • Բազմաբյուրեղ վահանակներ, որոնք ծառայում են 25-30 և ավել տարիներ
  • Եվ ամորֆ տեսակը, որոնք գրեթե չեն հանդիպում, 10-20 տարի է աշխատանքային գործունեությունը

 

Ինչպիսի՞  ազդեցություն է ունենում մաշվածությունը աշխատանքի արդյունավետության վրա

Միաբյուրեղ և բազմաբյուրեղ բջիջների արդյունավետությունը նվազում է  մոտավորապես 10 %-ով, աշխատանքային 25-30 տարիների ընթացքում, իսկ բարակ և թույլ պաշտպանիչ շերտ ունեցող վահանակները կորցնում են միջինը 10-40% արդյունավետություն առաջին մի քանի տարիներին: Ահա թե ինչու հիմա արտադրության 90%-ը բյուրեղային սիլիցիումային վահանակներ են:

Միջին հաշվով, բջիջները ամեն տարվա ընթացքում կորցնում են արդյունավետության 0.4-1 % տոկոսը, ժամանակին զուգընթաց նվազագույն շեմը գնալով փոքրանում է, եթե տարիներ առաջ 10-րդ տարում արտադրում էր 90%, հիմա արդեն 10-րդ տարում հնարավոր է ունենալ 93 % արտադրություն: 

Ըստ արտադրողների վահանակների «օգտակար» կյանքը ավարտվում է , երբ այն սկսում է արտադրել 80%-ից քիչ: Սակայն դա դեռ չի նշանակում, որ կայանն անօգուտ է, այն դեռևս 80 %-ի չափով արտադրելու է, որը շատ լավ արդյունք է:

 

ԱՐԵՒԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Արևային վահանակների քայքայման պատճառները շատ են: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի.

 

1. Շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցությունը

  • Ջերմաստիճանի փոփոխությունների մշտական ​​ազդեցությունը հանգեցնում է ճաքերի առաջացման, ինչը  էլեկտրական միացումների վատթարացման պատճառ է դառնում
  • Քամու ուժեղ պոռթկումները հանգեցնում են դինամիկ և մեխանիկական վնասվածքների հավանականության մեծացմանը
  • Խոնավությունը, ձյունը և սառույցը կամաց-կամաց նպաստում են վահանակների ծերացմանը

 

2. Ընկերության պրոֆեսիոնալիզմը, որին դիմում եք ծառայության համար.

Շատ կարևոր է կազմակերպության և մասնագետների ճիշտ ընտրությունը, քանի որ վահանակները կարող են մեծապես տուժել սխալ, անփույթ տեղադրման արդյունքում․

  • Պետք է ընտրել ճիշտ տեղադիրք, որտեղ ֆիզիկական վնասների ռիսկը նվազագույնի է հասցվում, օրինակ՝ քամու ժամանակ ծառերի ճյուղերով
  • Պատշաճ պարբերական ստուգումներ
  • Կայանների պրոֆեսիոնալ սպասարկում

 

3. Արևային վահանակների  որակ

Դա մեծապես կախված է

 

  • Արտադրության տեխնոլոգիաներից
  • Նյութերից, որոնք օգտագործվում են դրա արտադրության մեջ
  • Արևային բջիջների զոդման մեթոդից
  • Որակյալ պաշտպանիչ թաղանթներից

 

Դուք չեք կարող ազդել օդի ջերմաստիճանի կամ ուժեղ քամու վրա, բայց դուք կարող եք ընտրել լավագույն ընկերությանը, գնել որակյալ սարքավորումներ և ստանալ բարձրակարգ սպասարկում: Սա այն ամենն է, ինչ պետք է անեք նախքան արևային համակարգ տեղադրելը:

GSS Solar արևային համակարգեր տեղադրող կազմակերպությունը, շուրջ 6 տարի ամուր դիրքեր է զբաղեցնում շուկայում: Համագործակցում է լավագույն արտադրողների հետ, տեղադրում է միայն բարձրորակ և բարձրակարգ համակարգեր և տրամադրում է բարեխիղճ և պրոֆեսիոնալ սպասարկում: