ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ
30.11.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արևային համակարգ տեղադրելու համար կա պետական սուբսիդավորում սկսած 0% տոկոսադրույքից: Հնարավոր է տեղադրել արևային համակարգ մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, մինչև 84 ամիս ժամկետով:
Վարկատեսակի նպատակն է ներդրում կատարել ձեր բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման մեջ, և հնարավորություն ստանալ էլեկտրաէներգիայի և գազի համար հետագայում վճարել ավելի քիչ:
Մեր գործընկեր ԷՎՈԿԱ ԲԱՆԿԸ տրամադրում է վարկը հետևյալ պայմաններով՝
- 18 - 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
- Մինչև 60 ամիս՝ առանց գույքի գրավադրմամբ, 60 - 84 ամիս անշարժ գույքի գրավ առաջարկելու պարագայում
- Մինչև 10 մլն դրամ
- Տարեկան անվանական 14% տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով՝
- Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում – 0%
- Գյուղական բնակավայրերում – 2%
- Մարզային քաղաքներում – 3%
- Երևան քաղաքում – 5%
Վարկի գումարը պայմանագրով սահմանված ժամանակացույցից շուտ մարելու դեպքում չի կիրառվում տույժ-տուգանք:
Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
3 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկային հայտերի դեպքում, որպես վարկի ապահովման միջոց պետք է հանդիսանա
- Տեղադրվող անշարժ գույքը
- Լրացուցիչ անշարժ գույք /առկայության դեպքում/
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն /ըստ անհրաժեշտության/
Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է, ըստ տրամադրված փաստաթղթերի ամբողջականության, առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Իսկ վարկը տրամադրվում է գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Մեր գործընկեր ԱՅԴԻ ԲԱՆԿԸ ևս տրամադրում է սուբսիդավորվող վարկեր էներգաարդյունաավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների համար։
- Վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով՝
- Սկսած 300 000 դրամից մինչև 7 մլն դրամ
- 60 - 84 ամիս մարման ժամկետով
- Անվանական 13,5% տոկոսադրույքով
- Տարեկան փաստացի տոկոսադրույք 14%, որից պետության կողմից սուբսիդավորման արդյունքում վարկի փաստացի տոկոսադրույքը կկազմի՝
- Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում – 0%
- Գյուղական բնակավայրերում – 2%
- Մարզային քաղաքներում – 3%
- Երևան քաղաքում – 5%
- Կարող է պահանջվել վերանորոգվող անշարժ գույքի գրավադրում
- Վարկառուն պետք է լինի 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
- Վարկառուն վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ չպետք է ունենա
- Վարկի ստացման դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար
- Հաճախորդը չպետք է ներառված լինի բանկի անցանկալի հաճախորդների ցանկում
_________________________________________________________________________________________________________________________________________________________
Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով սուբսիդավորվող վարկի պահանջներին չեք համապատասխանում, չունեք գրավադրման հնարավորություն կամ համավարկառու, ապա կարող եք օգտվել վարկավորման այլ տարբերակներից, մեր մյուս գործընկեր բանկերի հետ համագործակցության շրջանակներում`
- ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԸ տրամադրում է վարկ սկսած 9.5 % անվանական տոկոսադրույքից, միջև 96 ամիս ժամկետով
- ԻՆԵԿՈ ԲԱՆԿԸ սկսած տարեկան 10.5 % անվանական տոկոսադրույքից, մինչև 96 ամիս մարման ժամկետով․․․ Իմանալ ավելին ԱՅՍՏԵՂ
_________________________________________________________________________________________________________________________________________________________
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏԻՆ
Մեր գործընկեր ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳԸ ևս մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում» ծրագրի շրջանակներում արևային կայանների տրամադրման գործընթաց, որը տոկոսագումարների սուբսիդավորման միջոցով հնարավորություն է ընձեռում տնտեսվարողներին արդիականացնելու և զարգացնելու հետևյալ ոլորտները և հանդիսանալ ծրագրի շահառու
1. Մշակող արդյունաբերություն
2. Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
3. Տեղեկատվություն և կապ
4. Շինարարություն
5. Փոխադրում և պահեստային տնտեսություն
6. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
7. Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
Ծրագրի ֆինանասավորման համար անհրաժեշտ պայմաններն են՝
- Կանխավճար-սկսած 10%-ից,
- Մարման ժամկետ-մինչև 84 ամիս
- Տարեկան տոկոսադրույք՝ 0-6.9% ՀՀ դրամի դեպքում սուբսիդավորումից հետո (10% տոկոսային կետը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից), 0-3% արտարժույթի դեպքում (8% տոկոսային կետը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից)
- Տարեկան պարտադիր գույքի ապահովագրություն - 0,43%
- Չկան տրամադրման, սպասարկման, ժամկետից շուտ մարման, գույքի գնահատման, նոտարական և այլ ծախսեր
- Համատեղելի են նաև տվյալ պահին գործող հատուկ ֆինանսավորման ֆոնդերի հետ
Մեզ մոտ ֆինանսավորման կազմակերպումը համակարգված գործընթաց է, հաշվի է առնվում հաճախորդի ակնկալիքները, ցանկությունները, վարկավորման հնարավորությունները, վարկառուի վարկային պատմության առանձնահատկությունները, և ըստ այդ ուսումնասիրության ուղարկվում է առաջարկ համապատասխան բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին։
Վարկավորման ողջ գործընթացը, փաստաթղթերի պատրաստումից, համակարգումից մինչև դիմում և հաստատում կազմակերպվում է մեր համբերատար և փորձառու մասնագետների կողմից։
Մեր կազմակերպությունը, ունենալով 6 տարվա աշխատանքային գործունեություն, բանկերի և ֆինանսական գործընկեր կազմակերպությունների մոտ ստեղծել է բարի և պատասխանատու համբավ, որը շատ հարցերում մեր հաճախորդներին տալիս է առավելություններ, վաստակած վստահությունը տարածվում է նաև մեր հաճախորդների վարկավորման գործընթացի վրա։ Ոլորտում լինելով մեծ փորձ կուտակած կազմակերպություն՝ մենք գիտենք՝ ինչպես գործել և ինչ քայլերի հաջորդականության դիմել այս կամ այն իրավիճակներում: Ձեռք բերված փորձի շնորհիվ ժամանակը օգտագործում ենք արդյունավետ և նպատակաուղղված։ Հենց սրա շնորհիվ է, որ մեզ դիմած գրեթե բոլոր հաճախորդները կարողանում են հասնել ցանկալի վարկավորման և ունենալ արևային կայան։ Կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և ներկայացնել բոլոր հնարավոր ռիսկերը ավելորդ հիասթափություններից խուսափելու համար։