Արքիմեդի ջերմային զենքը որպես կործանիչ․ արեվային վառարանները փրկության միջոց
15.03.2022
Արևի էներգիան տարբեր ոլորտներում օգտագործելը նորություն չի եղել։ Բայց այն, որ արևը կօգտագործվի որպես զենք, դա երբեք չէինք պատկերացնի։ Մ․թ․ա․ 212 թվականին Արքիմեդեսը թշնամու նավերը ոչնչացրեց «Մահվան ճառագայթ» կամ «ջերմային ճառագայթ» զենքով։
Արքիմեդի ստեղծած բազմաթիվ սարքերի թվում էին մարտական մեքենաները, զենքերը: Միջերկրական ծովի Սիցիլիա կղզում գտնվող նրա հայրենի քաղաքը՝ Սիրակուզան, մշտապես գտնվում էր հռոմեացիների հարձակման սպառնալիքի տակ։ Երբ մ.թ.ա. 212 թվականին Մարկոս Կլավդիոս Մարցելլոսի հրամանատարությամբ վաթսուն հռոմեական նավ պաշարեցին քաղաքը, Արքիմեդը, ըստ տեղեկությունների, տեղակայեց նորարարական քարաձիգներ, պարիսպների վրա ամրացված հսկա «ճանկ»՝ նավերը գրավելու և դրանք շուռ տալու համար, և «ջերմային ճառագայթ», որը ժամանակակից գրողները ոճականորեն վերափոխել են «մահվան ճառագայթ»-ի։
Ինչպես է աշխատում ահասարսուռ ճառագայթը․ արևի լույսը արտացոլելով բրոնզե վահանակներից՝ կենտրոնացնում է այդ ճառագայթները հարձակվող թշնամու նավերի վրա և դրանք հրդեհում։
Սակայն ժամանակակից գիտնականներն ավելի թերահավատ են. 20-րդ դարի հետազոտողները ստուգել են, թե արդյո՞ք հնարավոր է այդպիսի հնագույն զենքի երբևէ գոյություն ունենալը: 1973 թվականին հույն գիտնական Իոանիս Սակասն իրականացրել է Արքիմեդեսի ջերմային ճառագայթի փորձարկումը։ Փորձարկման ժամանակ օգտագործվեցին պղնձյա ծածկույթով, մոտավորապես հինգ ոտնաչափը երեքի վրա չափերով 70 հայելիներ։ Հայելիներն ուղղեցին մոտավորապես 50մ հեռավորության վրա գտնվող հռոմեական ռազմական նավի ֆաներաների վրա։ Երբ հայելիները ճշգրիտ կիզակետին ուղղվեցին, նավը մի քանի վայրկյանում պայթեց, նրբատախտակե նավը ասֆալտանյութով էր պատված, որն էլ նպաստել էր այրմանը։
2005 թվականի հոկտեմբերին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ ուսանողներ փորձը կատարեցին` 30 սմ² հայելու սալիկները կենտրոնացնելով 30մ փայտե նավի մակետի վրա։ Նավի վրա կրակ բռնկվեց, բայց միայն այն ժամանակ, երբ երկինքը պարզ էր և նավն անշարժ էր մոտավորապես տասը րոպե։ Հետևություն արվեց, որ այդ պայմանների առկայության դեպքում, սարքը հնարավոր զենք է եղել։ Շատերն են կրկնօրինակել այդ գիտափորձը։ Եվ ի վերջո եկել են այն եզրակացությանը, որ Արքիմեդի ջերմային ճառագայթը որպես զենք հնարավոր է, բայց գործնականում՝ ոչ կիրառելի: Չէ որ հռոմեական նավերն ավելի մեծ էին և պատրաստված էին ավելի դիմացկուն մայրիից, ինչը հուշում էր, որ նրանք չէին բռնկվի: Արդյո՞ք շարժվող նավը կհրկիզվի, կամ արդյոք հռոմեական նավերը անշարժ կանգնած էին մնում: Վստահաբար ո՛չ։ Բայց կարո՞ղ էր հայելիներից եկող ճառագայթների լույսը նյարդայնացնել անձնակազմին․ հավանաբա՛ր։
Հետաքրքիր է նաև այն, որ մի քանի պատմաբաններ մանրամասն նկարագրություններ են տվել Սիրակուզայի պաշարման մասին, բայց ոչինչ չկար նշված ջերմային ճառագայթների մասին։ Լուկիանոսն առաջինն է, ով հիշատակել է զենքի մասին, սակայն գրել է պաշարումից չորս դար հետո և հայտնի է եղել որպես երգիծաբան։
Երևի հենց դա էր պատճառը, որ ջերմային ճառագայթը (եթե իհարկե երբևէ գոյություն է ունեցել) չփրկեց Արքիմեդին: Հռոմեացի զինվորները ի վերջո ճեղքեցին Սիրակուզայի պարիսպները և, չնայած Մարկոս Կլավդիուս Մարցելլոսի՝ Արքիմեդին չվնասելու հրամանին, զավթիչներից մեկը սպանեց նրան քաղաքը կողոպտելու ժամանակ:
Ըստ երևույթի «մահվան ճառագայթը» առասպել է եղել։ Բայց այդ առասպելը, որին այդքան լայնորեն հավատում են, ավելի շատ վկայում է Արքիմեդի հանճար լինելը, լեգենդարությունը, քան հռոմեական ժամանակաշրջանի արևային զենքի տեխնոլոգիական ճշմարտացիությունը: Եվ ի վերջո ամեն առասպել ունի իրական հիմք, որը ժամանակի ընթացքում ստանում է չափազանցված և գերբնական բնույթ։
ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՌԱՐԱՆՆԵՐ
Հետաքրքիքր է նաև արևի գործածությունը խորահարության ոլորտում։ Դեռևս վաղուց եղել են արևային վառարաններ, որոնց միջոցով արևի լույսն օգտագործում էին ուտելիք պատրաստելու, չորացնելու և պաստերիզացման համար։ Դեռևս 1767 թվականից կար արևային վառարանի ամենապարզ նախատիպը, որի դեպքում ջերմաստիճանը հասնում էր մինչև 90–150 °C-ի։
Արևային վառարաններն օգտագործում են տարբեր երկրաչափական մարմիններ խոհարարական տարայի վրա լույսը կենտրոնացնելու համար։ Դրանք հասնում են 315 °C և ավելի ջերմաստիճանի, բայց պատշաճ գործելու համար նրանց անհրաժեշտ է անմիջապես լույսը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վերատեղակայել՝ արևին հետևելու համար։
Տարեկան մոտ չորս միլիոն մարդ մահանում է հիվանդություններից, որոնք կապված են աղտոտող վառելիքով կերակուր պատրաստելու հետ, դրանից ամենաշատը կանայք են տուժում: Մոլորակի մարդկանց մեկ երրորդը չունի մաքուր վառելիքի հասանելիություն։ Ինչ-որ տեղ Աֆրիկայում, մինչ մենք կարդում եք սա, մի կին, որը կերակուր է պատրաստում իր ընտանիքի համար ծխի վառարանի վրա, կամաց-կամաց սպանում է իրեն:
Երկրագնդի մարդկանց մեկ երրորդը (2,6 միլիարդ) չունի մաքուր վառելիքի հասանելիություն, փոխարենը ճաշ է պատրաստում աղտոտող բաց կրակի կամ կերոսինի, կենսազանգվածի (փայտի, կենդանիների արտաքթորանքի և մշակաբույսերի թափոնների) և ածուխի վրա սնվող հասարակ վառարանների վրա: Այս թունավոր գոլորշիները ներշնչելը ավելի շատ մարդկանց է սպանում, քան մալարիան, և կանայք անհամաչափ են տուժում:
Բարեգործական կազմակերպություններն ու ՀԿ-ներն ամբողջ աշխարհում աշխատում են մաքուր ճաշ պատրաստելու հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ, ներառյալ «Մաքուր խոհարարություն» դաշինքը, որն աջակցում է կին ձեռներեցներին։
Հնդկաստանում Solar Cookers International-ն աշխատում է ներդնել արևային վառարաններ, որոնք օգտագործում են հայելային մակերեսներ՝ արևի լույսը կենտրոնացնելու փոքր տարածության մեջ, որով կերակուր են պատրաստում առանց ածխածնի արտանետումների:
Աշխարհում շատ կանայք օգտվելով արևային վառարաններից՝ հոգում են իրենց և իրենց ընտանիքի առողջության մասին։