ՀՈՂԱՆՑՈՒՄ ԵՎ շանթապաշտպանություն
08.07.2020
Պաշտպանիչ հողանցում.
Պաշտպանիչ հողանցումն ապահովում է մարդկանց, էլեկտրական սարքվորումների և տեխնիկայի պաշտպանությունը գեր լարումներից և հոսանքներից, որոնք կարող են առաջանալ վթարների, տեխնիկայի սխալ շահագործման (վթարային ռեժիմում) և կայծակահարման ժամանակ։ Պաշտպանիչ հողանցումը նաև օգտագործվում է սարքավորումներն ալիքային խոչընդոտներից պաշտպանելու համար, երբ տեղի է ունենում արժեքի ակնթարթային փոփոխություն բաշխիչ ցանցի և սպառիչների շղթայում, ինչպես նաև մոտակայքում աշխատող սարքավորումներից բխող էլեկտրամագնիսական ազդակներից:
Պաշտպանիչ հողանցման հիմնական նպատակներն են՝
1. շանթարգելի հողանցում
2. իմպուլսային գերլարումների հողանցում
3. էլեկտրական ցանցի ներսում գերլարումների հողանցում
Այսպիսի հողանցումը կառուցվում է էլեկտրական անվտանգության նպատակով (ПУЭ 1.7.29)։
Հողանցումը շանթարգելի կազմում.
Շանթարգելը նախատեսված է կայծակը՝ դիտարկվող շինությունից/օբյեկտից շեղելու և հողանցման միջոցով պարպելու համար։ Կայծակը, ընտրելով նվազագույն դիմադրության ճանապարհը, հարվածում է շենքից վեր գտնվող շանթարգելի մետաղական հաղորդաձողին, այնուհետ հաղորդիչներով՝ շենքի արտաքին մասով (օրինակ՝ պատերի վրայով) իջնում է հողի մեջ, որը հատկություն ունի կլանելու ու պարպելու այդ հոսանքը։
Շանթարգելի բացակայության դեպքում կայծակը հարվածում է ցածր դիմադրություն ունեցող օբյեկտին/էլեմենտին, օրինակ՝ հեռուստացույցի ալեհավաք, հաղորդալար, շինության մետաղական կտուր, արևային մոդուլներ և այլն:
Որպեսզի շանթարգելն ավելի «գրավիչ» լինի կայծակի համար, ինչպես նաև բացառի նրա ներթափանցումը շենքից/օբյեկտից ներս, նրան հողանցում են ցածր դիմադրություն ունեցող հողանցման կոնտուրի հետ։
Նման համակարգն անհրաժեշտ է, քանի որ հենց դրա միջոցով է կլանվում և լիցքաթափվում կայծակից առաջացած գերլարումները հողում՝ կանխելով նրա տարածումը դիտարկվող օբյեկտում։
Նախորդ մեր նյութերում մենք անդրադարձել ենք հանրամատչելի լեզվով տեխնիկական նյութերի անհրաժեշտությանն, այդ իսկ պատճառով այս նյութը նույնպես գրված է հանրամատչելի լեզվով, օգտագործված չեն բարդ հաշվարկներ, սխեմաներ և տերմինաբանություն:
Նյութը հրապարակվել է՝ 30.07.2018թ
Թարմացվել է՝ 08.07.2020թ