Մեր գործընկեր Longi Solar
27.06.2022
LONGI Green Energy Technology Co., Ltd. (LONGI) հիմնադրվել է 2000 թվականին՝ նպատակ ունենալով դառնալ աշխարհի լավագույն արևային տեխնոլոգիաների ընկերությունը:
Համապատասխան իր առաքելությանը՝ «Լավագույնս օգտագործել արևային էներգիան կանաչ աշխարհ կառուցելու համար» և հանդես գալով «ամենավստահելի և հուսալի արևային ընկերություն, որը ճանապարհ է հարթում կանաչ տեխնոլոգիաների համար» ապրանքանիշով, LONGi-ն մշակում է խոշոր էլեկտրակայանների լայնածավալ լուծումներ տարբեր ոլորտների և տնային տնտեսությունների համար՝ հիմնված նորարարության վրա։ LONGi-ն տրամադրում է «կանաչ էներգիա + կանաչ ջրածին» լուծումներ՝ ածխածնի գլոբալ խնդիրների զրոյացմանն ուղղված։
LONGi-ն աջակցում է «Արևը արևի դիմաց» բիզնես մոդելին՝ աշխարհի համար ստեղծելով էժան, մաքուր էներգիայի արտադրանք։
2015 թվականից LONGi-ն իր ձեռնարկություններն է տեղակայել Յունանում, Չինաստանում և Կուչինգում, Մալայզիայում՝ օգտագործելու տեղական հարուստ հիդրոէներգետիկ ռեսուրսները՝ իր ձեռնարկություններին մաքուր էներգիայով ապահովելու համար:
ԿԱԶՄԱՊԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1986 թ․ LONGi-ն անվանվել է Լանչժոուի համալսարանի նախկին նախագահի անունով: 1986 թվականին, երբ Լի Չժենգուն և Չժոնգ Բաոշենը (հիմնադիրներ) նոր էին ընդունվել համալսարան տեղի ունեցավ Լանչժոուի համալսարանի բացման պաշտոնական արարողությունը՝ նրա նախագահ Ցզյան Լոնջիի արձանի առջև։ Ցզյան Լոնջիի ոգեշնչող կյանքի պատմությունը նրանց սրտերում ցանեց վաղեմի երազանքի սերմերը և որոշվեց․ «Մենք մեր ընկերությունը կանվանենք LONGi»: LONGi-ն մշակույթների և տեխնոլոգիաների շարունակականություն է, որը կենտրոնացած է կրթության վրա։
2000 թ․ փետրվարի 14-ին ստեղծվեց Xi’an Xinmeng Electronic Technology Co., Ltd.-ը՝ LONGi-ի նախորդը:
2005 թ․ շահագործման հանձնվեց միաբյուրեղ սիլիցիումային 18 վառարան/ հնոցների առաջին խմբաքանակը՝ «գործիքային մակարդակի» մոնոսիլիցիումային ձուլակտորների արտադրական հզորությամբ, տարեկան մինչև 30 տոննա։
2006 թ․ LONGi-ին ավարտեց 1000 տոննա մոնոսիլիկոնային ձուլակտորների Ningxia նախագիծը (փուլ 1):
2007 թ․ Ընկերության անվանումը փոխվեց Xi'an LONGi Silicon Materials Co.։
2009 թ. Ստեղծվեց LONGi-ի 350 ՄՎտ հզորությամբ Mono Silicon Wafer նախագիծը (Փուլ I):
2010 թ․ Կառուցվեց LONGi-ի Wuxi Project-ը (փուլ 1)՝ մինչև 600 ՄՎտ մոնոսիլիկոնային վահանակների արտադրական հզորությամբ:
2011 թ․ Հիմնադրվեց LONGi-ի հետազոտությունների և զարգացման կենտրոնը։
2012 թ. LONGi-ն պաշտոնապես ցուցակագրվեց Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական տախտակում:
Կառուցվեց LONGi-ի Ningxia նախագիծը (II փուլ)՝ մինչև 8000 տոննա մոնոսիլիկոնային ձուլակտորների արտադրությամբ:
2013 թ․ Առաջին անգամ LONGi-ի վահանակների տարեկան առաքումները գերազանցեցին 1 ԳՎտ-ը:
2014 թ․ Պաշտոնապես ստեղծվեց Xi’an LONGi Clean Energy Co., Ltd.-ն՝ LONGi-ի դուստր ձեռնարկությունը՝ նշանավորելով LONGi-ի պաշտոնական մուտքը արևային էլեկտրակայանների EPC բիզնես:
LONGi-ն միավորվեց Zhejiang LERRI Solar Technology Co., Ltd.-ի հետ և իր բիզնեսը ընդլայնեց արևային մարտկոցների և մոդուլների հատվածում:
2016 թ․ Հիմնադրվեց առաջին արտասահմանյան արտադրական բազան՝ BHD.-ը։
Պաշտոնապես թողարկվեց LONGi Employer բրենդը :
Ստեղծվեց Թաիլանդի դուստր ձեռնարկության LONGi New Energy բաժինը:
2018 թ. LONGi-ի նախագահ Լի Չժենգուոն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 24-րդ կոնֆերանսում առաջարկեց «Արևը արևի դիմաց» հայեցակարգը ՖՎ-ի արտադրանքների համար ՖՎ էներգիայի արտադրության մասին, որը գրավեց համաշխարհային ուշադրությունը։
2019 թ․ LONGi 72/144 կիսաբջիջ մոդուլի անվանական հզորությունը գերազանցել է 450 Վտ-ը՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ:
2020 թ․ LONGi-ն նշանակվեց«արևային լուծումների մատակարար» Դուբայում, ԱՄԷ-ում EXPO 2020 ցուցահանդեսի չինական տաղավարի համար:
Գործարկվեց ընկերության առաջին շենքում ինտեգրված PV (BIPV) արտադրանքը՝ «LONGi Roof»-ը։
LONGi-ն միացավ Կլիմայի խմբի RE100, EV100 և EP100 նախաձեռնություններին:
2021 թ․ մայիս, բացվեց LONGi Green Energy ցուցասրահը
2022 թ․ հունվար, LONGi-ի և Սիան Ցզյաոտոնգի համալսարանի տեխնոլոգիական համագործակցությունը արժանացավ People's Daily-ի ուշադրությանը։
2022 թ․ մարտի, LONGi-ն առանց ինդիումի HJT բջիջների արդյունավետության նոր համաշխարհային ռեկորդ է գրանցում։ LONGi-ն նոր ռեկորդ է սահմանում նաև p-տիպի HJT սիլիկոնային արևային մարտկոցների արդյունավետության առումով:
2022 թ․ մայիսին Forbes-ը հրապարակում է The Global 2000-ի ցուցակը, որում LONGi-իի վարկանիշը 724-րդն էր։
ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱ
- LONGi-ն ունի արտադրական ձեռնարկություններ և վաճառքի գրասենյակներ աշխարհի ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում, ներառյալ գործարանները Չինաստանում, Վիետնամում և Մալայզիայում։
- Վաճառքի գրասենյակներ կան նաև ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թաիլանդում։
- 6 Վաճառքի սպասարկման մասնաճյուղեր
- 7 Ներքին արտադրության ձեռնարկություններ
- 2 Արտասահմանյան արտադրության ձեռնարկություններ
- 1 Ջրածնի արտադրության սարքավորումների ձեռնարկություն
- 49,967 աշխատակից ամբողջ աշխարհում
Աղբյուրը այստեղ՝ https://www.longi.com/en/about-longi/