Արդյո՞ք բոլորին է պետք արևային համակարգ
18.05.2022
«Բայց ինձ պե՞տք է արևային»
«Ի՞նչ օգուտ կունենամ, եթե տեղադրեմ»
«Ինչպես հասկանամ` ի՞նչքան է ինձ անհրաժեշտ»
«Մեր հարևանը դրել է, բայց չգիտեմ` օգուտ տալիս է, թե` չէ»
«Իսկ ո՞րտեղ պետք է դնել»
«Չեմ հավատում, որ անվճար հոսանք կարող եմ ունենալ, հաստատ մի տեղ ինձ ուզում են խաբել»
«Հիմա ես ժամանակ ունե՞մ դրանով զբաղվելու»
Եթե գոնե մեկ անգամ այս հարցերը տվել եք ինքներդ ձեզ, մտածել եք այս ուղղությամբ, բայց այդպես էլ չեք ստացել հստակ պատասխան, ապա շարունակե՛ք, այս նյութը ձե՛զ համար է:
«Բայց ինձ պե՞տք է արևային»
Ի վերջո ում է պետք արևային համակարգ, եկե՛ք միասին հասկանանք:
- Եթե դուք բնակվում եք առանձնատանը
- Ունենում եք էլեկտրականության ծախս ամսական 200 կՎտ*ժ և ավելի
- Ջեռուցումն ապահովում եք էլեկտրականությամբ
- Ունեք բիզնես/արտադրություն
- Կամ, պարզապես, օգտվում եք էլեկտրականությունից
Եթե այս կետերից գոնե մեկը ձեզ համապատասխանեց, ապա հենց ձեզ է անհրաժեշտ արևային համակարգ:

«Ի՞նչ օգուտ կունենամ, եթե տեղադրեմ»
Համակարգի օգուտները զգալու եք հենց առաջին օրվանից, քանի որ օգտագործելու եք ձեր իսկ կայանի արտադրած հոսանքը, որը լինելու է անվճար, ավելցուկը կուտակվելու է ձեր հաշվում, այն կարող եք օգտագործել, երբ ցանկանաք:
«Ինչպես հասկանամ՝ ի՞նչքան է ինձ անհրաժեշտ»
Այս հարցում ձեզ կօգնենք մենք, մեզ տրամադրելով միայն ձեր հոսանքի ամսական ծախսը, մեր մասնագետները կհաշվեն ու կտրամադրեն համապարփակ ինֆորմացիա: Կարող եք ինքներդ էլ հաշվել` օգտվելով մեր արևային հաշվիչից:
«Մեր հարևանը դրել է, բայց չգիտեմ՝ օգուտ տալիս է, թե՝ ոչ»
Այն, որ ձեր հարևանը տեղադրել է, շատ լավ է, բայց առանց մանրամասները ճշտելու հարցնել՝ «գոհ ես, թե՝ ոչ» սխալ է: Նախ պետք է հասկանալ՝ որքան է եղել իր հոսանիք ծախսը և արդյո՞ք դրան համապատասխան հզորությամբ կայան է տեղադրվել: Ի՞նչ տարեկան արտադրողակաություն է երաշխավորվել և ո՞րքան է արտադրում կայանը: Քանի՞ տարի է ինչ գործարկած է կայանը, ինչպիսի՞ն է սպասարկումը կայանը տեղադրողների կողմից: Այս և այսպիսի հարցերի պատասխանները ստանալուց հետո, կարող եք պատկերացում կազմել ոլորտի օգտավետության մասին: Մեկի անհաջող փորձը չի կարելի վերագրել ամբողջ ոլորտին և բոլոր մատակարարներին:

«Իսկ ո՞րտեղ պետք է դնել»
Սովորաբար կայանները տեղադրվում են տանիքային մակերեսին, կարող է տեղադրվել նաև հողային մակերեևույթի վրա: Իսկ եթե խնդիրներ կան տեղադրման վայրի հետ կապված,ապա այդ մասով պետք չէ անհանգստանալ, քանի որ մեր տեխնիկական անձնակազմը գտնում է ամենաօպտիմալ լուծումները:
«Չեմ հավատում, որ անվճար հոսանք կարող եմ ունենալ, հաստատ մի տեղ ինձ ուզում են խաբել»
Չհավատալու ոչինչ չկա, քանի որ հստակ կան ֆինանսավորման տարբերակներ, որոնց միջոցով հնարավոր է արևային կայանը ձեռք բերել առանց ֆինանսական բեռ առաջացնելու: Այն գումարը, որը դուք էսպես թե էնպես վճարում եք էլեկտրականության համար կարող եք խնայել ու տրամադրել կայանի ձեռքբերմանը:
Այս և այսպիսի այլ հարցերի պատասխաններ մենք տվել ենք մեր կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում, որոնք կարող եք մանրամասն ուսումնասիրել:
Ի վերջո ունես հոսանքի ծախս` քեզ պետք է կայան։
Ուզում ես թանկացումներից ապահովագրվել` քեզ պետք է կայան։
Ունես ցանցից հեռու տուն`քեզ պետք է կայան։
Ուզում ես անկախանալ` քեզ պետք է կայան։