am
en

Գերմանիայում ծաղկում է պատշգամբներում արևային կայաների տեղադրումը

19.05.2024

Ահա այն, ինչ դուք պետք է իմանաք հայտնի տեխնիկայի մասին․

Գերմանիայում տեղադրվել են ավելի քան 400,000 միացված արևային համակարգեր, որոնցից շատերը տեղադրվել են մարդկանց պատշգամբներում և անխափան աշխատում են:

Նոր տվյալները ցույց են տալիս, որ առնվազն 50,000 ՖՎ սարքեր ավելացվել են միայն 2024 թվականի առաջին եռամսյակում: Բում, որը ծնվել է Գերմանիայի «շատ ուժեղ արևային մշակույթից», մի փորձագետի խոսքերով:

Արևային պատշգամբները Եվրոպայում ավելի լայն էներգետիկ անցման մաս են կազմում, բացատրում է Solar Power Europe ասոցիացիայի քաղաքականության խորհրդական Յան Օսենբերգը:

«Մենք դրանք տեսնում ենք որպես այլընտրանք տանիքին տեղադրվող արևային կայանների համար և ոչ միայն», - հավելել է Յան Օսենբերգը: 

Սա արևային արտադրության համար բոլոր հնարավոր արհեստական ​​ենթակառուցվածքների օգտագործման միտման շղթայի սկիզբն է:

Գնացքների գծեր, մայրուղիներ, ավտոկայանատեղեր, մեքենաների տանիքներ, շենքերի ճակատներ և նմանատիպ արևային կառույցների ցանկը դեռ շարունակվում է:

 

ՀԱՄԱՌՈՏ ԱՐԵՒԱՅԻՆ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴՐԱՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

Հիմնական տարբերությունը տանիքի արևային համակարգերից, այն է, որ դրանք շատ ավելի փոքր համակարգեր են: Ըստ էության, տեխնոլոգիան բաղկացած է մեկ կամ երկու վահանակներից, որոնք միացված են էլեկտրական վարդակից:

Այս համակարգերը բնակելի տանիքների համակարգերի համեմատ արտադրում են էներգիայի մոտ 10 տոկոսը։

Գերմանիայում կա մոտ 200 ՄՎտ արևային համակարգեր, որոնք տեղադրված են պատշգամբում։ Իսկ բնակելի տանիքների հատվածում 16 ԳՎտ։

 

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՀԱՐՄԱՐ ԱՐԵՒՈՏ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԸ:

Պատշգամբների արևային համակարգերի հաջողության հիմնական պատճառն այն է, որ դրանք արևային էներգիան օգտագործելու հնարավորություն են տալիս այն մարդկանց, ովքեր նախկինում չէին կարող օգտագործել այն:

Մարդկանց մեծ մասը չունի սեփական առանձնատուն կամ չի կարողանում իր տանիքին արևային համակարգ տեղադրել՝ ժառանգության պաշտպանության, ստվերի կամ տանիքի նախագծման այլ առանձնահատկությունների պատճառով: Նրանց համար պատշգամբի արևը գրավիչ է, քանի որ նրանք կարող են օգտագործել արևային էներգիան սեփական էլեկտրաէներգիա արտադրելու և էներգիայի ծախսերը նվազեցնելու համար:

2000-ականներին Գերմանիան տանիքներին տեղադրվող արևային էներգիայի առաջատարն էր: Կառավարությունը խրախուսեց մարդկանց մասնակցել՝ պարգևատրելով նրանց սնուցման սակագներով, օրինակ՝ ցանց ուղարկվող էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր միավորի համար ֆիքսված գին սահմանելով:

Աստիճանաբար մեծանում են պատշգամբներին արևային համակարգերի չափերը։ Գերմանիայի կառավարությունը ներկայումս նախատեսում է ներառել մինչև չորս վահանակ:

Ուրեմն ինչո՞ւ են եվրոպական մյուս երկրները դանդաղեցնում պատշգամբներում արևային կայան տեղադրելը: 

Օրինակ Բելգիան, մասնավորապես, արգելել է չգրանցված, ցանցին չմիացված համակարգեր ունենալը չնախատեսված հետևանքների հետ կապված մտահոգությունների պատճառով:

Ցանցային օպերատորները ցանկանում են վերահսկողություն պահպանել էլեկտրաէներգիայի մատակարարման վրա, քանի որ հանկարծակի փոփոխությունները կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի անջատումների: Բայց դա խնդիր չէ, քանի որ պատշգամբի համակարգից էներգիայի ներմուծումն այնքան փոքր է, որ ազդեցությունը նույնպես բավականին փոքր կլինի։

Ավստրիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը խրախուսական դիրքեր են գրավել պատշգամբներում տեղադրվող արևային էներգիայի հարցում: 

 

ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՒՈՐ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՆԱԽՔԱՆ ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ  ԱՐԵՒԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼԸ

  • Փոքր ծավալի պահեստավորումը։ Այս համակարգերը հակված չեն շատ ավելորդ էլեկտրաէներգիա արտադրելու, և դրա համար ավելի շատ արտադրողներ առաջարկում են պահեստավորման համակարգեր հատուկ այս լուծման համար: Մարտկոցները, որոնք տեղավորվում են վահանակների և փոխակերպիչի միջև, ավելի փոքր են, քան տանիքների համար, բայց հարմար են այն մարդկանց, ովքեր աշխատում են ցերեկը և նրանք կարող են կուտակված էներգիան օգտագործել երեկոյան:
  • Հավելվածները կարող են օգնել հետևել ձեր էլեկտրաէներգիայի օգտագործմանը: Որոշ փաթեթներ ունեն հավելվածներ, որոնք թույլ են տալիս տեսնել, թե որքան էլեկտրաէներգիա է արտադրում ձեր ՖՎ համակարգը և որքանով է այն բավարարում ձեր էներգիայի պահանջարկը: Այդ հավելվածները տեղակայված են անվտանգ սերվերների վրա, ուստի ձեր թվային պաշտպանությունը վտանգված չէ:
  • Այժմ Եվրոպայում առկա են պատշգամբի արևային համակարգ վարձակալելու տարբերակներ։ Եթե դուք բնակարան եք վարձում, կարող եք այն ձեզ հետ տեղափոխել:
  • Պատշգամբների համակարգերը պետք է շատ ապահով տեղադրվեն: Պետք է լրջորեն վերաբերվեք տեղադրմանը։ Ճիշտ է նախատեսված են հատուկ կեռիկներ, որոնք հեշտացնում է այն, բայց քանի որ վահանակները կշռում են մինչև 24 կգ, դրանք կարող են լուրջ վնաս հասցնել 10-րդ հարկից ընկնելու դեպքում:

 

Աղբյուր՝ Solar balconies are booming in Germany. Here’s what you need to know about the popular home tech (msn.com)