am
en

ՀՈՂԱՆՑՈՒՄ ԵՎ ԻԳԼՊ

20.06.2020

Պաշտպանիչ հողանցում.

Պաշտպանիչ հողանցումն ապահովում է մարդկանց, էլեկտրական սարքվորումների և տեխնիկայի պաշտպանությունը գեր լարումներից և հոսանքներից, որոնք կարող են առաջանալ վթարների, տեխնիկայի սխալ շահագործման (վթարային ռեժիմում) և կայծակահարման ժամանակ։ Պաշտպանիչ հողանցումը նաև օգտագործվում է սարքավորումներն ալիքային խոչընդոտներից պաշտպանելու համար, երբ տեղի է ունենում արժեքի ակնթարթային փոփոխություն բաշխիչ ցանցի և սպառիչների շղթայում, ինչպես նաև մոտակայքում աշխատող սարքավորումներից բխող էլեկտրամագնիսական ազդակներից:

Պաշտպանիչ հողանցման հիմնական նպատակներն են՝

 1.   շանթարգելի հողանցում

  2.  իմպուլսային գերլարումների հողանցում

  3.  էլեկտրական ցանցի ներսում գերլարումների հողանցում

Այսպիսի հողանցումը կառուցվում է էլեկտրական անվտանգության նպատակով (ПУЭ 1.7.29)։

Իմպուլսային գեր լարման պաշտպանիչ (ԻԳԼՊ) և դրա հողանցումը.

SPD - Surge Protection Device

ԻԳԼՊ –ն նախտեսված է պաշտպանել էլեկտրասարքավորումները գծի/ցանցի ցանկացած հատվածում կուտակված լիցքից, որը կարող է հետևանք լինել՝

  • էլեկտրամագնիսական դաշտերի(EMF),
  • մոտակայքում գտնվող հզոր էլեկտրական սարքավորումների (կամ բարձր լարման գծերի),
  • մոտակայքում հարվածած կայծակի։

Մինչև սարքավորումը, էլեկտրական բեռին զուգահեռ տեղադրվում է ԻԳԼՊ՝ ցանցում կուտակված հոսանքի գեր լարումից պաշտպանելու համար։

Դասական ԻԳԼՊ -ն իրենից ներկայացնում է գազային պարպիչ, հաշվարկված որոշակի սահմանային շեմով լիցքի համար, որը փոքր է, քան պահպանվող սարքավորումների «անվտանգության միջակայք»-ը։ Երբ այդ շեմը հատվում է, պարպիչի մեջ առաջանում է լիցքի անցում էլեկտրոդների միջև։ Արդյունքում, կուտակված լիցքը փոխանցվում է հողին՝ հողանցման կոնտուրի միջոցով։

Ինչպես շանթարգելի, այնպես էլ ԻԳԼՊ-ի դեպքում, հողանցումը պարտադիր է, քանի որ հենց հողանցումով է իրականացվում լիցքերի պարպումը՝ կանխարգելելով պաշտպանվող սարքավորումների համար թույլատրելի արժեքից բարձր լիցքի առաջացումը գծի/ցանցի վրա:

Հողանցումը էլեկտրական ցանցի ներսում.

Հողանցման հերթական կարևոր նշանակությունը՝ մարդու և էլեկտրական սարքավորումների անվտանգության ապահովումն է վթարների դեպքում: Ամենապարզ օրինակն է ֆազային լարի կարճ միացման դեպքը էներգաբլոկի կամ ջրատաքացուցիչի մեջ՝ ջրի միջոցով։ Մարդը, հպվելով այդպիսի սարքի, կստեղծի լրացուցիչ էլեկտրական շղթա, որի միջով կանցնի հոսանք՝ պատճառելով  վնասներ մարմնի ներքին օրգաններին, հիմնականում նյարդային համակարգին և սրտին:

Նման հետևանքներից խուսափելու համար խորհուրդ է տրվում սարքավորումների իրանները հողանցել։ Իսկ պաշտպանիչ հատուկ ավտոմատ սարքավորումները միլիվայրկյանների ընթացքում պարտադրաբար կանջատեն հոսանքը վթարային իրավիճակներում։

Նախորդ մեր նյութերում մենք անդրադարձել ենք հանրամատչելի լեզվով տեխնիկական նյութերի անհրաժեշտությանն, այդ իսկ պատճառով այս նյութը նույնպես գրված է հանրամատչելի լեզվով, օգտագործված չեն բարդ հաշվարկներ, սխեմաներ և տերմինաբանություն:

Նյութը հրապարակվել է՝ 30.07.2018թ

Թարմացվել է՝ 20.06.2020թ