am
en

Աշխարհի 7 ամենամեծ արևային կայանները

23.11.2022

Ամբողջ աշխարհում անընդհատ կառուցվում են ավելի ու ավելի շատ արևային կայաններ, որոնք հավակնում են «աշխարհի ամենամեծ արևային կայանի» կոչմանը։ Մրցակից երկրների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Ավստրալիան։ Մրցակցությանը միանում են նաև Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

ԱՀԱ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԵՒԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՅՈԹՆՅԱԿԸ.

1. Հնդկաստան, Bhadla Solar Park, 2500 ՄՎտ հզորություն, 57կմ²
2. Չինաստան, Hainan Solar Park, 2200 ՄՎտ հզորություն , 6 կմ²
3. Հնդկաստան, Pavagada Solar Park, 2050 ՄՎտ հզորություն, 53կմ²
4. Եգիպտոս, Benban Solar Park, 1650 ՄՎտ հզորություն,37կմ ²
5. Չինաստան, Tengger Desert Solar Park,1547 ՄՎտ հզորություն, 43կմ²
6. ԱՄԷ, Noor Abu Dhabi, 1177ՄՎտ հզորություն, 8կմ²
7. Հնդկաստան, Kurnool Ultra Mega Solar Park, 1000 ՄՎտ հզորություն, 24 կմ²

Գուցե զարմացաք, որ հոդվածի սկզբում նշել էինք Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանի կոչման հավակնորդ լինելու մասին, սակյան լավագույն յոթնյակում չկար։ Ճիշտ է, ԱՄՆ-ի արևային էլեկտրակայանները ժամանակին աշխարհի խոշորագույններից էին: Սակայն արևային էլեկտրակայանների կառուցման արագությունն այնքան մեծ է, որ Հնդկաստանին Ամերիկայից առաջ անցնելու համար պահանջվեց ընդամենը մի քանի տարի։ Այնուամենայնիվ, հսկայական արևային կայաններ կան ամբողջ Ամերիկայում: Բայց նրանք չեն կարող մրցել ասիական հսկաների հետ։ Դրանցից է Կալիֆորնիայում գտնվող Topaz արևային կայանը՝ 550 ՄՎտ հզորությամբ և 25 կմ² տարածքով:

Չինաստանում գտնվող Tengger Desert Solar Park-ը նշվածներից ամենահինը՝ կառուցվել է 2016 թվականին, էլեկտրաէներգիա է տրամադրում չինական ավելի քան 600,000 տնային տնտեսությունների։

Տարիներ առաջ այս էլեկտրակայանը ամենամեծն էր աշխարհում։

Ի դեպ, այս արևային կայանը շահագործում է մեր գործընկեր Sungrow ընկերությունը։

Այն տարածքը, որտեղ կառուցվել է Հնդկաստանի Bhadla Solar Park-ը կենսագործունեություն վարելու համար ոչ բարենպաստ է։ Ջերմաստիճանն այստեղ կարող է հասնել 52 աստիճան Ցելսիուսի։ Բացի այդ, այս վայրը հայտնի է հաճախակի ավազի փոթորիկներով։ Առաջին բնակավայրը, որը գտնվում է արևային կայանից 50 կմ հեռավորության վրա Բապի փոքրիկ գյուղն է։

Հնդկաստանի Pawagada արևային պարկի հարակից շրջանները շատ նոսր են բնակեցված: Այստեղ միայն մի քանի մարդ է ապրում, ովքեր իրենց ապրուստը վաստակում են գյուղատնտեսությամբ։ Հետաքրքրի է այն փաստը, որ կայանի նախկին տնօրեն ու կառուցող Գ.Վ. Բալրամը  ծնունդով Պավագադա տարածաշրջանի գյուղերից էր։
Նա ճանաչում էր տեղի ֆերմերներին և հասկանում էր, թե ինչու նրանք չեն ցանկանում լքել իրենց հողը և նա որոշեց տարեկան վարձ վճարել բոլոր այն ֆերմերներին, ովքեր իրենց հողերը տրամադրեցին էլեկտրակայանի կառուցման համար՝ վարձակալության տալով մինչև 35 տարի ժամկետով:

Յոթ էլեկտրակայաններից շատերն այնքան մեծ են և տեղակայված են այնպես, որ դրանք տեսանելի են նույնիսկ տիեզերքից։

Օրինակ Չինաստանում գտնվող Tengger պարկը՝

Ավստրալիայում կառուցվող արևային կայանը ունենալու է 20000 ֆուտբոլի դաշտի չափ մակերես։ Ակնկալվում է, որ այս հսկայական էլեկտրակայանը կզբաղեցնի 120 կմ² տարածք և կունենա 17- 20.000 ՄՎտ հզորություն։

Այս էլեկտրակայանից արտադրվող էներգիան պետք է ստորջրյա մալուխի միջոցով տեղափոխվի Սինգապուր։ Այն էլեկտրաէներգիա կտրամադրի մինչև մեկ միլիոն մարդու։ Մալուխի երկարությունը լինելու է  4500 կմ։

Էլեկտրակայանի շինարարությունը նախատեսվում է սկսել 2023 թվականին, իսկ շահագործումը 2026 թվականին։ Իսկ մեկ տարուց տեղի կունենա առաջին էներգետիկ փոխադրումը դեպի Սինգապուր։ Այս էլեկտրակայանի կառուցմամբ ավստրալացիները խոստանում են նաև տնտեսության վերականգնում և բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծում։

Եգիպտոսի Benban Solar Park էլեկտրակայանը նպատակ ունի ապահովել երկրի էլեկտրաէներգիայի մատակարարման 20%-ը մինչև այս թվականը։

 

Իսկ Չինաստանում ամենամեծ արևային կայանի կառուցումն արժեցել է ավելի քան 2 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Շնորհիվ Հայաստանի էներգետիկ մեծ ներուժի, կարծում ենք, որ այստեղ կառուցվող կայանները ևս կունենան ռեկորդային հզորություններ, եթե ոչ աշխարհի, ապա տարածաշրջանի մակարդակով: