am
en

Ի՞նչ է «Կանաչ» էներգիան

10.03.2017

Որո՞նք են էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրները:

Էներգիայի ստացման աղբյուրենրը երկուսն են՝ վերականգնվող (արևային, հիդրո, հողմային, կենսավառելիքային, երկրաջերմային) և սպառվող (բնական հանածոների ջերմային էներգիա՝ ուրան, քարածուխ, նավթ, գազ, տորֆ ):

Ի՞նչ առավելություններ ունեն այլընտրանքային էներգիայի աղբյուրները:

Վերականգնվող էներգիան, մասնավորապես այլընտրանքային էներգիայի աղբյուրները, անսպառ և էկոլոգիապես մաքուր են, դրանք չեն վնասում մարդկանց առողջությանը, բնությանը և կլիմային, անվտանգ են և տնտեսող:

Արևային էներգետիկան աշխարհում և ՀՀ-ում:

Ժամանակակից աշխարհն արդեն թևակոխել է վերականգնվող էներգիայի օգտագործման ժամանակաշրջան՝ արդեն իսկ արձանագրելով զգալի արդյունքներ (Օր. 2015թ-ին Գերմանիայում գրանցվել է արևային պանելներից արտադրված էլեկտրաէներգիայի ռեկորդ՝ ցուցանիշը հավասար է եղել ատոմային կայաններից ստացված էլեկտրաէներգիային, երկուսը միասին մեկ ամսում արտադրել են 5.18 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ արևային համակարգերի թիվը երկրում հասնում է 1.5 մլն-ի): Ճյուղի զարգացման պատճառը գլոբալ առումով ավանդական էներգառեսուրսների սպառման խնդիրների առկայությունն է:

ՀՀ-ն ունի բարենպաստ պայմաններ ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացման և օգտագործման համար (1մ² հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ (միջին Եվրոպականը` 1000 կՎտժ), իսկ Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով, իսկ արևային օրերի միջին քանակը հանրապետությունում 300 է):

Մի քանի ցուցանիշ.

Արևային էներգիայի ոլորտում առաջատարներն են Գերմանիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան:

2014թ-ին համաշխարհային էներգասպառման պահանջարկի 19,2%-ը ստացվել է էներգիայի վերականգնվող աղբյուրներից:

2016թ-ին Չինաստանը ներդրել է $83.3 մլրդ վերականգնվող էներգետիկայի ոլորտում:

Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ում արևի էներգիայի սպառումը աճել է շուրջ 100 անգամ:  

WWF-ը կանխատեսում է, որ 2050թ-ին համաշխարհային էներգետիկ պահանջարկը մեծամասամբ կբավարարվի արևային էներգիայով:

Հայաստանում ոլորտը դեռ նոր է զարգանում, այս տարի արդեն իսկ նախատեսվում է Մասրիկ I կայանի կառուցումը: Սակայն այսօր արդեն ստեղծված են բոլոր պայմանները (օրենսդրական, ֆինանսական), որպեսզի արևային էներգիայից օգտվելը լինի մատչելի, հասանելի և տնտեսող ինչպես գործարար ոլորտի համար, այնպես էլ տնային տնտեսությունների: 

Ինչու՞ ձեռք բերել արևային համակարգ հենց այսօր:

Արևային էներգիան անսպառ է և անվճար: Մեկ անգամ արևային համակարգ տեղադրելուց հետո արտադրված էներգիան կլինի անվճար ավելի քան 25 տարի: 

 

*GSS ընկերության առաջնային նպատակն է ոլորտի զարգացումը հանրապետությունում մոտակա տարիներին, և պատրաստակամ է օգնել թե նախագծի մշակման և թե համակարգի տեղադրման ու սպասարկման հարցում:

*Ձեր էներգետիկ պահանջարկի նախնական հաշվարկման համար խնդրում ենք լրացնել արևային հաշվիչը:

*Կապվեք մեզ հետ կոնտակտային տվյալների միջոցով, և մենք կօգնենք Ձեզ կատարել հաշվարկ: