ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ - ԻՆԺԵՆԵՐ
13.01.2025
"GSS" ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ - ԻՆԺԵՆԵՐԻ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
- Տեղադրված արևային ՖՎ ցանցային, հիբրիդ-ցանցային և ավտոնոմ կայանների սպասարկում
- Տեխնիկական խնդիրների փաստաթղթավորում, կիրառում և քննարկում գործարանների առաջատար ինժեներների հետ
- Արևային ՖՎ համակարգերի տեղադրման պլանավորում, կազմակերպում և կառավարում
- Մասնագիտացված դասընթացներին մասնակցելու ունակություն
- Չափագրման և պլանավորման գործընթաց՝ Ա-ից մինչև Ֆ (Զ)
- Տեղադրման նախագծի կազմում
- Ինժեներական խորհրդատվություն պոտենցիալ հաճախորդների հետ
- Տեղական գործուղումների մեկնելու պատրաստակամություն
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ
ՊԱՀԱՆՋՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Աշխատանքային փորձ՝ 2 տարի
- Autocad-ի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ճկունություն
- Ժամկետներին համապատասխանելու ունակություն և ժամանակի կառավարման հմտություն
- Համակարգչի իմացություն
- Անգլերենի իմացությունը ցանկալի է, սովորելու պատրաստակամություն
- Վարորդական իրավունքի առկայություն, սեփական մեքենան կդիտվի որպես առավելություն
ՊԱՀԱՆՋՎԱԾ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Խնդիրների լուծման հմտություն
- Նախաձեռնողական և վերլուծական մտածողություն
- Թիմային խաղացող
- Լավ հաղորդակցվող, ընկերասեր
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ինքնուրույն աշխատելու ունակություն
- Սովորելու և մանրամասները ուսումնասիրելու ցանկություն
- Աջակցություն գործընկերներին թիմային նպատակներին հասնելու համար, տեղեկատվության փոխանակում և տեխնիկական գիտելիքների փոխանակում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`
- Արևային էներգիայի համակարգերի, արևային վահանակների տեխնոլոգիաների, փոխակերպիչների պահեստավորման համակարգերի և մոնտաժային նյութերի իմացությունը և փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV [email protected] էլ․ հասցեով: