Արևային վահանակների դեգրադացիա, ինչո՞ւ և ինչպե՞ս է տեղի ունենում և Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԴԱ ՆՈՐՄԱԼ ՉԷ
08.10.2022
Արևային համակարգի վահանակները մաշվում, դեգրադանում են շահագործման ընթացքում ինչպես արտաքին գործոնների, այնպես էլ ներքին գործընթացների ազդեցության տակ: Բոլոր արևային վահանակները, անկախ բջիջների տեսակից, որակից և կարգից, ժամանակի ընթացքում քայքայվում են: Սա նշանակում է, որ նրանք սկսում են ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրել նույն քանակությամբ արևի լույսից, նույն պայմաններում:
*Դեգրադացիան ժամանակի ընթացքում տեղադրման պայմանների վատթարացման, որակի աստիճանական անկման, արտաքին ազդեցությունների և ժամանակի հետևանքով քայքայման գործընթացն է:
Վահանակի որակի կորուստը, առաջին հերթին, դրա կատարողականի նվազումն է:
ԱՐԵՒԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Արևային վահանակների մաշվածությունը տեղի է ունենում միշտ: Արտադրող կազմակերպությունների տրամադրած երաշխիքները և շահագործման փորձը, ցույց են տվել, որ վահանակների աշխատանքի ժամկետը 25-30 և նույնիսկ ավել տարի է:
Կախված վահանակների տեսակից լինում են՝
- Միաբյուրեղ վահանակներ, որոնք սովորաբար աշխատում են 30-35 և ավել տարիներ
- Բազմաբյուրեղ վահանակներ, որոնք ծառայում են 25-30 և ավել տարիներ
- Եվ ամորֆ տեսակը, որոնք գրեթե չեն հանդիպում, 10-20 տարի է աշխատանքային գործունեությունը
Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում մաշվածությունը աշխատանքի արդյունավետության վրա
Միաբյուրեղ և բազմաբյուրեղ բջիջների արդյունավետությունը նվազում է մոտավորապես 10 %-ով, աշխատանքային 25-30 տարիների ընթացքում, իսկ բարակ և թույլ պաշտպանիչ շերտ ունեցող վահանակները կորցնում են միջինը 10-40% արդյունավետություն առաջին մի քանի տարիներին: Ահա թե ինչու հիմա արտադրության 90%-ը բյուրեղային սիլիցիումային վահանակներ են:
Միջին հաշվով, բջիջները ամեն տարվա ընթացքում կորցնում են արդյունավետության 0.4-1 % տոկոսը, ժամանակին զուգընթաց նվազագույն շեմը գնալով փոքրանում է, եթե տարիներ առաջ 10-րդ տարում արտադրում էր 90%, հիմա արդեն 10-րդ տարում հնարավոր է ունենալ 93 % արտադրություն:
Ըստ արտադրողների վահանակների «օգտակար» կյանքը ավարտվում է , երբ այն սկսում է արտադրել 80%-ից քիչ: Սակայն դա դեռ չի նշանակում, որ կայանն անօգուտ է, այն դեռևս 80 %-ի չափով արտադրելու է, որը շատ լավ արդյունք է:
ԱՐԵՒԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Արևային վահանակների քայքայման պատճառները շատ են: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի.
1. Շրջակա միջավայրի ագրեսիվ ազդեցությունը
- Ջերմաստիճանի փոփոխությունների մշտական ազդեցությունը հանգեցնում է ճաքերի առաջացման, ինչը էլեկտրական միացումների վատթարացման պատճառ է դառնում
- Քամու ուժեղ պոռթկումները հանգեցնում են դինամիկ և մեխանիկական վնասվածքների հավանականության մեծացմանը
- Խոնավությունը, ձյունը և սառույցը կամաց-կամաց նպաստում են վահանակների ծերացմանը
2. Ընկերության պրոֆեսիոնալիզմը, որին դիմում եք ծառայության համար.
Շատ կարևոր է կազմակերպության և մասնագետների ճիշտ ընտրությունը, քանի որ վահանակները կարող են մեծապես տուժել սխալ, անփույթ տեղադրման արդյունքում․
- Պետք է ընտրել ճիշտ տեղադիրք, որտեղ ֆիզիկական վնասների ռիսկը նվազագույնի է հասցվում, օրինակ՝ քամու ժամանակ ծառերի ճյուղերով
- Պատշաճ պարբերական ստուգումներ
- Կայանների պրոֆեսիոնալ սպասարկում
3. Արևային վահանակների որակ
Դա մեծապես կախված է
- Արտադրության տեխնոլոգիաներից
- Նյութերից, որոնք օգտագործվում են դրա արտադրության մեջ
- Արևային բջիջների զոդման մեթոդից
- Որակյալ պաշտպանիչ թաղանթներից
Դուք չեք կարող ազդել օդի ջերմաստիճանի կամ ուժեղ քամու վրա, բայց դուք կարող եք ընտրել լավագույն ընկերությանը, գնել որակյալ սարքավորումներ և ստանալ բարձրակարգ սպասարկում: Սա այն ամենն է, ինչ պետք է անեք նախքան արևային համակարգ տեղադրելը:
GSS Solar արևային համակարգեր տեղադրող կազմակերպությունը, շուրջ 6 տարի ամուր դիրքեր է զբաղեցնում շուկայում: Համագործակցում է լավագույն արտադրողների հետ, տեղադրում է միայն բարձրորակ և բարձրակարգ համակարգեր և տրամադրում է բարեխիղճ և պրոֆեսիոնալ սպասարկում: