The efficiency of solar panels during winter months
03.11.2022
Մոտենում է ձմեռը և շատերին է անհանգստացնում տարածված միֆը «արևային համակարգը ձմռանը չի արտադրում » ձևակերպմամբ:
Այս նյութով ուզում ենք մեկընդմիշտ պարզաբանել և ներկայացնել համակարգի աշխատելու մեխանիզմը և ձմռանը առաջացող հնարավոր ռիսկերը:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՁՄՌԱՆԸ
Իհարկե, աշխատում են: Վահանակների աշխատանքի և էներգիա ստանալու համար անհրաժեշտ է լույս, ոչ թե ջերմություն: Նույնիսկ ցուրտ եղանակին արևային վահանակները վերածում են արևի լույսը էլեկտրականության: Ցածր ջերմաստիճանը օպտիմալ է արևային վահանակներների արդյունավետության համար: Կարևոր է, որ արևի ճառագայթները հասնեն վահանակներին, իսկ թե ինչքան ցածր կլինի ջերմաստիճանը, դա կարևոր չէ:
Ձմռան ամիսներին կատարողականության նվազումը պայմանավորված է առատ ձյան և կարճ ցերեկային ժամերով:
Հստակ պատկերացնելու համար եկեք հասկանանք, թե ինչպես է աշխատում արևային համակարգը:
Երբ արևի լույսի ֆոտոնային մասնիկները հարվածում են արևային վահանակի ֆոտոգալվանային բջիջներին, սիլիցիումի էլեկտրոնները շարժվում են, որի արդյունքում ստեղծվում է էլեկտրական հոսանք, ինչն էլ ուղարկվում է ձեր տան էլեկտրական միացման տուփ:
Արևային վահանակներն արդյունավետ էլեկտրաէներգիա են արտադրում, երբ ցուրտ է, սակայն կա արև: Իսկ ձմռանը քիչ հավանական է, որ հասնեն իրենց առավելագույն ջերմաստիճանի կամ առավելագույն հզորության:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՁՅԱՆ ՏԱԿ
Մենք արդեն հասկացանք, որ արևային վահանակները տարվա ցուրտ ժամանակահատվածում նույնպես աշխատում են, բայց ի՞նչ է լինում, երբ ձյուն է գալիս:
Նույնիսկ ձյան շերտով ծածկված լինելու դեպքում արևային վահանակները արտադրում են էլեկտրաէներգիա:
Սակայն պետք է ֆիքսել, որ ձյան շերտը մաքրել, քերել չի կարելի, քանի որ մեծ է վնասելու հավանականությունը: Ձյունը, շնորհիվ ճիշտ հաշվարկված թեքության, շատ արագ հալվում է:
Իսկ վնասելու դեպքում դուք կկորցնեք երաշխիքային սպասարկման հնարավորությունը:
Արևի լույսը ձյան միջով թափանցում և հասնում է վահանակներին: Շնորհիվ նրանց մուգ, արտացոլող ապակու ձյունը արագ հալվում է:
Անչափ կարևոր է համակարգի կառուցման տեխնիկան, համապատասխան հաշվարկները, թեքությունը, ուղղվածությունը, որ խնդիրներ չառաջանան ոչ միայն ձմռանը, այլև ամռանն ու մյուս եղանակներին:
Առհասարակ արևային համակարգի արդյունավետությունը ձմռանը ուղիղ համեմատական է վահանակների որակային հատկանիշներին և երաշխիքներին։
Եթե վահանակը չունի համապատասխան երաշխիքներ, ապա շատ հավանական է՝ որոշակի ճնշման, եղանակային ոչ ստանդարտ պայմանների և տարիների ազդեցության հետևանքով արագ ընկնի արդյունավետությունը և չարտադրի կամ քիչ արտադրի ոչ միայն ձմռանը, այլև մյուս եղանակներին:
Կարևոր է տեղադրող կազմակերպության փորձն ու տեխնիկական գրագիտությունը: Մեր կազմակերպությունը ունենալով շուրջ 6 տարվա աշխատանքային փորձ և պատմություն, երբեք չի սխալվել հաշվարկներում՝ մշտապես ապահովելով երաշխավորված արտադրություն և սպասարկում:
Մեր կազմակերպությունը, տրամադրելով հաշվարկային նախագիծ, հստակ նշում և իրազեկում է գնորդին, թե ամեն տարի կայանը որքան պետք է արտադրի:
Չափվում է յուրաքանչյուր ռիսկ՝ եղանակ, տարածաշրջանային առանձնահատկություններ, տան տեղադիրք և այլն:
Գրագետ տեխնիկական թիմը ճշտգրիտ հաշվարկների համաձայն վահանակներին տալիս է 30 - 35 աստիճան թեքություն, ինչը թույլ չի տալիս ձյանը կուտակվել, և այն հնարավորինս արագ հալվում է:
Ձյունը և ձմեռը ունեն նաև առավելություններ, պարզ օրերին գետնի ձյան շերտից լույսը անդրադարձվում է և լրացուցիչ լույս ու համապատասխաբար էներգիա է տրամադրում:
Արևային վահանակներ արտադրող մեր գործընկեր կազմակերպությունները տրամադրում են հստակ երաշխիքներ առ այն, որ վահանակները կարող են աշխատել տարբեր եղանակային պայմաններում, նույնիսկ ձյան շերտի 5400 պա (պասկալ) ճնշման տակ, և նույնիսկ երբ ջերմաստիճանը իջնում է մինչև -40 ° C:
Այսպիսով պարտադիր չէ, որ ձեր տունը լինի Աֆրիկայում, որ արևից առավելագույն օգուտ քաղեք: Արևային վահանակները հստակ և հետևողականորեն ցույց են տալիս, որ կարող են էլեկտրաէներգիա արտադրել ձյան և չափազանց ցուրտ կլիմայական պայմաններում: