10 փաստ, որ պետք է իմանալ արևային համակարգի մասին
17.09.2022
Արևային համակարգի հիմնական գործառույթը արևի լույսից էլեկտրաէներգիա ստանալն է, որը կկարողանանք օգտագործել սեփական կարիքների համար։
Եվ, չնայած վերջին շրջանում բավական տարածված լինելուն, շատերը հստակ չգիտեն, թե դա իրենից ինչ է ներկայացնում։
Մենք որոշեցինք առանձնացնել տասը փաստեր, որոնք առաջնային են և պետք է իմանալ։
1. Արևային համակարգը գումար խնայելու ամենաօպտիմալ տարբերակն է` հոսանքի ծախսի հաշվին:
Եթե դուք կարող եք Ձեզ թույլ տալ վճարել ձեր ամսական էլեկտրաէներգիայի վարձը, ապա կարող եք թույլ տալ նաև տեղադրել արևային համակարգ: Ճշգրիտ հզորություն ընտրելու դեպքում, կարող եք ամբողջությամբ հրաժարվել էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրներից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կկարողանաք վաճառել ավելցուկը։
2. Արևային համակարգի տեղադրումը լավ ներդրում է ապագայի համար:
Արևային համակարգում ներդրումներ կատարելը կարող է ձեզ ավելի շատ եկամուտ բերել, քան առևտրային ընկերությունների բաժնետոմսերն ու պարտատոմսերը, իսկ հիմա դա անելու կատարյալ ժամանակն է:
Արևային համակարգերի տեխնոլոգիան անընդհատ զարգանում է, մինչդեռ ավանդական տեխնոլոգիաները գործնականում չեն զարգանում, իսկ էլեկտրաէներգիայի գինը անընդհատ բարձրանում է։ Միևնույն ժամանակ, աշխարհի շատ երկրներ ամեն կերպ խթանում են արևային էներգիայի զարգացումը։
3. Արևային ֆոտովոլտային համակարգերը ունեն երկար տարիների պատմություն, իսկ արդյունավետությունը հաստատվել է տարիների փորձով:
Արևային համակարգերը արդեն իսկ կայացած տեխնոլոգիաներ են, առաջին անգամ հայտնագործվել են 1954 թվականին: Այսօր արևային համակարգեր են տեղադրվում աշխարհի միլիոնավոր տներում, կան նաև հսկայական արևային էլեկտրակայաններ, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում:
4. Արևային համակարգերը ունեն բարձր դիմացկունություն:
Արևային ՖՎ պանելները պատրաստված են թրծված ապակուց և կարող են դիմակայել կարկուտին, ձյանը, անձրևին և ուժեղ քամիներին: Նրանք նույնիսկ կարող են երկարացնել ձեր տանիքի կյանքը՝ պաշտպանելով այն ամենօրյա մաշվածությունից:
5. Արևային համակարգերը կարող են էլեկտրաէներգիա արտադրել 25 և ավել տարիներ:
Արևային վահանակների արտադրողների մեծ մասը տրամադրում է 25 տարվա երաշխիք էլեկտրաէներգիայի արտադրության համար: Այլ կերպ ասած, արտադրողները երաշխավորում են, որ իրենց արևային վահանակները կշարունակեն էլեկտրաէներգիա արտադրել որոշակի հզորությամբ երաշխիքի տևողության ընթացքում։
Զարգացմանը զուգընթաց արդեն իսկ տրամադրվում է արտադրողականության և աշխատանքի 30 տարվա երաշխիք։
6. Արևային համակարգերը գործնականում չեն պահանջում տեխնիկական սպասարկում:
Արևային վահանակները աներևակայելի դիմացկուն են: Բացառությամբ որոշ դեպքերի, վահանակները կանոնավոր սպասարկման կարիք չունեն, նույնիսկ դրանք անընդհատ լվանալու և մաքրելու կարիք չի առաջանում։
7. Արևային վահանակներ կարելի է տեղադրել մեր երկրի ցանկացած տարածքում։
Հայաստանի արևային ներուժը ավելի քան բարենպաստ է էլեկտրաէներգիա արտադրելու համար:
8. Արևային համակարգը կարելի է միացնել էլեկտրական ցանցին, ինչը նշանակում է, որ էներգիա կուտակելու համար մարտկոցների առկայությունն ամենևին էլ անհրաժեշտ չէ:
Տանը արևային համակարգ տեղադրելիս դուք միևնույն ժամանակ միացված կլինեք ցանցին: Երբ ձեր համակարգը արտադրի ավելի շատ էլեկտրաէներգիա, քան դուք օգտագործում եք, ավելցուկային էներգիան կփոխանցվի էլեկտրական ցանց։ Եթե ձեզ ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ, քան ձեր համակարգը արտադրում է, դուք կարող եք այն վերցնել էլ.ցանցից: Եթե ամսվա վերջում պարզվի, որ դուք ավելի շատ էներգիա եք տվել ցանցին, քան վերցրել եք դրանից, ապա էլ.ցանցը ձեզ կվճարի այդ տարբերության համար։
9. Արևային համակարգը կարող եք տեղադրել ցանկացած վայրում` ձեր տան տանիքին, կոմերցիոն տարածքի տանիքին և նույնիսկ ձեր հողամասում։
Արևային վահանակները կարող են տեղադրվել գրեթե ցանկացած վայրում, որտեղ օրվա մեծ մասը լինում են արևի ուղիղ ճառագայթներ։ Վահանակները, որոնք տեղադրված են հարավային կողմում, ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրում, բայց կարելի է տեղադրել նաև տան արևելյան և արևմտյան կողմերում կամ բակում։
10. Արևային համակարգերը հասանելի են և՛ գնային, և՛ տարածվածության առումով:
Աշխարհում և նաև Հայաստանում արևային համակարգեր տեղադրող կազմակերպությունների, վահանակների, որակային և գնային առաջարկների մեծ ընտրության կա, ինչը ձեզ հնարավորություն է տալիս կատարել ճիշտ ընտրություն` հաշվի առնելով մի քանի կարևոր կետեր։