am
en

ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

18.03.2021

Ամեն օր մեր աչքի առաջ ավելացող արևային կայանները խոսում են այն մասին, որ արևային էներգիան այսօր հասանելի է դարձել բոլորին, որին նպաստող մի շարք գործոնների մեջ անհրաժեշտ է առանձնացնել արևային համակարգերի զարգացմանն ուղված ճկուն ֆինանսավորման պայմանները:

Պետությունն իր կողմից նույնպես խթանում է արևային էներգիայի ոլորտի զարգացմանը, հենց այդ նպատակով էլ 2016 թ-ին ընդունվեց փոխհոսքերի օրենքը, ինչը կարգավորում է ՀԷՑ ՓԲԸ-ի և ինքնավար էներգաարտադրողի փոխհարաբերությունները: Ինչի արդյունքում ինքնավար էներգաարտադրողները կարողանում են ոչ միայն կուտակել և օգտագործել իրենց համակարգի արտադրած էլեկտրաէներգիան, այլ նաև հնարավորություն ունեն վաճառելու ավելցուկային էլեկտրաէներգիան գործող սակագնի կես գնով:

Այսօր արևային համակարգեր հնարավոր է ձեռք բերել ոչ միայն կանխիկ,այլև ապառիկ կամ լիզինգ տարբեերակներով։
Սակայն անգամ ապառիկ և լիզինգային ֆինանսավորման եղանակները տարբերվում են մեզ հայտնի վարկավորման պայմաններից: 

Այստեղ կարևոր նշանակություն ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային տարբեր ֆինանսական միջոցների ներգրավումը: Գերմանհայկական GAF, EBRD, GEFF, R2E2 և մի շարք այլ նմանատիպ ֆոնդերի շնորհիվ Հայաստանի առևտրային բանկերը հնարավորություն են ունենում տրամադրել մատչելի և արտոնյալ պայմաններով վարկեր ՝ սկսած տարեկան 8.5 %-ից:

Շնորհիվ բանկային արտոնյալ պայմանների, ապառիկ կամ լիզինգային տարբերակով ձեռք բերելիս ամսական վճարման չափը գրեթե համապատասխանում է էլեկտրաէներգիայի ամսական սպառման վճարին: Եվ այսպիսով սպառողների համար հավելյալ ֆինանսական բեռ չի ավելանում,ինչը ևս մեկ խրախուսող գործիք է արևային էներգիային անցնելու համար:

Մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: